Տպել
04.05.2022
Երկրորդ ընթերցմամբ նախագծերը քննարկվել են Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 5

««Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 4-ի նիստում:

Նրա խոսքով` տվյալ փոփոխության նպատակը բացառապես օրենքում լիազորող նորմի սահմանումն է, որով ՀՀ կառավարությանը կլիազորվի սահմանել ՀՀ քաղաքացիություն ստանալու, ինչպես նաեւ քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու եւ  դիմումների քննարկման կարգերը, ինչպես նաեւ եկեղեցական այն կառույցների ցանկը, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ:

Նախագծի առաջին ընթերցումից հետո առաջարկներ չեն եղել:

Քննարկվել է նաեւ ««Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից փաթեթով:

Նախաձեռնությունը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը:

Նախագծերի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի` կուսկցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նպատակով վերահսկողություն իրականացնող ոլորտում առկա է գործառույթներին առնչվող կոնկրետ իրավակարգավորումների հստակեցման անհրաժեշտություն: Գործնականում առաջացած խնդիրների լուծման համար էլ առաջարկվում է կատարել փոփոխություններ ու լրացումներ փաթեթում ներառված օրենքներում:

Հանձնաժողովը քննարկված հարցերին տվել է դրական եզրակացություն: 

Կառավարության հեղինակած օրենսդրական նախաձեռնությունները երկրորդ ընթերցմամբ քննարկվել են նաեւ ԱԺ հերթական նիստերի ընթացքում եւ քվեարկությամբ ընդունվել: 
    


15.05.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Տիրանայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին
Մայիսի 13-15-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստը: Աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ...

15.05.2024
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ
Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյան...