Տպել
25.02.2006
Շնորհակալագրեր ԱԺ աշխատակազմի լավագույն աշխատողներին

Փետրվարի 25-ին ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ԱԺ աշխատակազմի 26 աշխատակիցների շնորհակալագրեր եւ դրամական պարգեւներ հանձնեց` 2005 թ. ընթացքում աշխատանքային պարտականությունների բարեխիղճ եւ բարձր մակարդակով կատարման համար:

Կարեւորելով աշխատակազմի բարեխիղճ աշխատանքը` Աժ նախագահը շնորհավորեց պարգեւատրվածներին` նշելով. «Շատ կարեւոր է, որ ԱԺ-ի պես կարեւոր պետական ինստիտուտում 500-600 աշխատողների մեջ 25-26 մարդ արժանանում են երախտիքի խոսքի, շնորհակալագրի, պարգեւի: Ցանկանում եմ, որ մենք մեծ պատասխանատվությամբ մոտենանք մեր ծառայողական պարտականությունների կատարմանը` ի բարօրություն մեր երկրի, մեր ժողովրդի: ԱԺ-ը այսօր կարեւոր պետական ինստիտուտ է,  որը ամենամոտն է կանգնած մեր ժողովրդին եւ շատ կարեւոր է, որ ԱԺ-ում աշխատող բոլոր մարդիկ իրենց բարձր կատարողական կարգապահությամբ, իրենց բարեխղճությամբ կարողանան նաեւ օրինակ ծառայեն: Ում մենք այսօր պարգեւատրեցինք, բոլորն էլ իրոք արժանի մարդիկ են: Ես գտնում եմ, որ բոլորն էլ պետք է արժանի գնահատական ստանան իրենց աշխատանքի համար, ուստի այս արարողությունը, որն արդեն ավանդական է դառնում, կունենա  իր շարունակությունը:Ես հորդորում եմ բոլորին լավ աշխատել»:


25.02.2006
«Բարեփոխումների համար կոնկրետ քայլեր են պետք»
Փետրվարի 25-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ նախագահին առընթեր գիտնականների խորհրդի նիստը, որին մասնակցում էին ՀՀ ԳԱԱ-ի  ինստիտուտների տնօրեններ, ակադեմիկոսներ, օրակարգում ունենալով գիտության ոլորտի բարեփոխումների ծրագրի քննարկումը: ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշելով, որ հերթական նիստը նվիրված է գիտութ...