Տպել
24.05.2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է Աշխարհի եւ Եվրոպայի բազկամարտի բազմակի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ Աշոտ Ադամյանին
1 / 2

Մայիսի 24-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Աշխարհի եւ Եվրոպայի բազկամարտի բազմակի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ Աշոտ Ադամյանի խնդրանքով ընդունել է նրան:

Շնորհավորելով չեմպիոնական տիտղոսը տարիներ շարունակ ոչ մեկին չզիջելու համար՝ Ալեն Սիմոնյանը հետաքրքրվել է մարզիկի վերջին՝ մայիսի 14-ին Բուխարեստում կայացած բազկամարտի Եվրոպայի առաջնությունից, երբ մարզասերների աչքից չէր վրիպել երրորդ տեղը զբաղեցրած ադրբեջանցի մարզիկի ոտնաթաթերի վրա կանգնելու դրվագը, որով փորձ էր արվում բարձրահասակ երեւալ եւ ստվերել Եվրոպայի առաջնության հաղթող Աշոտ Ադամյանին:

Սպորտի վարպետը տեղեկացրել է ԱԺ նախագահին, որ տվյալ պահին չի նկատել այդ մարզիկի պահվածքը՝ տարված լինելով մեր հիմնով եւ հաղթանակով: Աշոտի ներկայացմամբ՝ մրցման ընթացքում եւս թուրք եւ ադրբեջանցի մրցակիցները փորձել են հոգեբանական ճնշում գործադրել, սակայն նրան շեղել չի ստացվել, քանի որ, ինչպես կատակով նկատում է չեմպիոնը, մրցակիցների լեզուն պարզապես չի հասկացել: Մարզիկը նշել է նաեւ, որ սպորտային կարիերայի ընթացքում հանդես է եկել 60 կգ քաշային կատեգորիայում եւ սա առաջին անգամն էր, երբ ավելացած՝ 65 կգ քաշով է դուրս եկել մրցման: Սիմոնյանի այն նկատառմանը, թե արդյոք սա նրա վերջնական քաշն է, երիտասարդ մարզիկը պատասխանել է, որ ամեն ինչ առջեւում է՝ ժպիտով հավելելով, որ չի ուզում գիրանալ:

Ալեն Սիմոնյանը հետաքրքրվել է մարզաձեւի հեռանկարներով՝ եւս մեկ անգամ շնորհավորելով Աշոտ Ադամյանին նշանակալի հաջողություն գրանցելու առթիվ եւ իր կողմից հուշանվեր է հանձնել: 


11.07.2024
Կհստակեցվեն նույն զորամասում եղբայրների ծառայելու պայմանները. օրենսդրական փաթեթն արտահերթ նստաշրջանի օրակարգում է
Նախատեսվում է հստակեցնել նույն զորամասում եղբայրների ծառայելու պայմանները: Այս մասին ասել է Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հուլիսի 11-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում` ներկայացնելով ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լր...

11.07.2024
Նոր կարգավորումները վերաբերում են հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության, սպասարկման եւ խնամքի կարիք ունեցող դատապարտյալներին
Գործադիրը լրացումներ եւ փոփոխություն է առաջարկում Քրեակատարողական օրենսգրքում: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանն ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկման է ներկայացրել հիմնական կարգավորումները: Հիվանդանոցային պայմաններում երկարատեւ բժշկական օգնության,  սպասարկման եւ խնամքի կարիք ունեց...

11.07.2024
Առաջարկվում է Կառավարության կողմից ոլորտային ներդրումային ծրագրերին հավանության արժանացնելու լիազորություն սահմանել
Ազգային ժողովը հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգային որոշ հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունելուց հետ՝ քսանչորս ժամվա ընթացքում: ...