Տպել
25.05.2022
Մադրիդյան սկզբունքներն ընդունած ՀՀ կառավարությունն Ադրբեջանին վետոյի իրավունք է տվել ԼՂ կարգավիճակի որոշման հարցում. ՀՀ վարչապետ
1 / 1

«Պարոն վարչապետ, ԱԺ-Կառավարություն նախորդ հարցուպատասխանի ընթացքում  պատասխանելով պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին` Դուք ասացիք, որ կարեւոր բացահայտում եք հնչեցնելու կապված արցախյան հարցի բանակցային գործընթացի հետ»,- ասել է պատգամավոր Հասմիկ Հակոբյանը եւ խնդրել վարչապետին այդ կարեւոր հարցին անդրադառնալ այսօր, քանի որ հասարակությանը հետաքրքիր է այդ բացահայտումը:

Վարչապետն ընդգծել է, որ Մադրիդյան սկզբունքներն ընդունած ՀՀ կառավարությունը, որի ներկայացուցիչներն այսօր քաղաքում խցանումներ առաջացնող բոլոր երեք ուժերի ներկայացուցիչներն են, Ադրբեջանին վետոյի իրավունք է տվել ԼՂ կարգավիճակի որոշման հարցում: «Փաստացի կարող ենք ասել, որ Մադրիդյան սկզբունքների նախաձեռնության հեղինակը կամ համահեղինակը հայկական կողմն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները` տեսանյութում:
 


23.06.2024
ԱԺ պատվիրակությունն այցելել է Չինաստանի տեղական օրենսդրական իրազեկման գրասենյակ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 22-ին այցելել է Չինաստանի տեղական օրենսդրական իրազեկման գրասենյակ: Պատվիրակությանն է ներկայացվել օրենսդրական բարեփոխումների, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը: Հայ խորհրդարանականներն այցելել են նաեւ Ուհան քաղաքի արդ...