Տպել
28.05.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ
1 / 1

Սիրելի՛ հայրենակիցներ,

1918 թ. մայիսի 28-ը հայի չընկրկող կամքի, անափ հայրենասիրության, հավաքական կամքի եւ տիրող իրավիճակի դեմ միասնականորեն պայքարելու հաղթական որոշում էր: Սարդարապատի, Բաշ-Ապարանի հերոսամարտերը հավերժացան որպես մեր ժողովրդի պատմության ոսկե տառերով գրված էջեր, որպես անկախության համար անմնացորդ պայքարի փայլուն օրինակներ:

Եղեռնից նոր ուշքի եկող, դարեր շարունակ պետականազուրկ ժողովրդի համառ պայքարի, անմնացորդ նվիրումի եւ բացարձակ հավատի շնորհիվ հաջողվեց փոխել երկրի կարգավիճակը եւ հռչակվել որպես անկախ Հանրապետություն: Ու չնայած նրան, որ Հայաստանի առաջին հանրապետությունը կարճատեւ էր, բայց այն անշրջելի իրողություն էր կատարված երազանքի, արժանապատիվ քաղաքացու եւ մեկտեղված հրաշքի առումով:

Առաջին հանրապետությունը մեզ թողեց պատմություն ընտրական իրավունքի, իրավահավասարության եւ ազգային փոքրամասնություններ ու կին պատգամավորներ ունեցող ժամանակակից խորհրդարանի մասին: Մեր պապերին հաջողվել էր կապիտալիզացնել քաղցած ու ջլատված ընտանիքներից ռազմաճակատ մեկնող տղաների սխրանքը՝ ստեղծելով պետականություն:

Անցյալի հերոսությունները մեր ժառանգությունն են, մեր բնավորությունն ու գենետիկ կոդը, շնորհավոր Առաջին հանրապետության տոնը:


01.07.2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 1-ին ընդունել է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուին: Ողջունելով զրուցակցին՝ Ալեն Սիմոնյանն ընդգծել է հանդիպման կարեւորությունը եւ նշել, որ Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում տարածաշրջանային համագո...

01.07.2024
Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված 29.743 քառակուսի կիլոմետրից այն կողմ որեւէ հավակնություն չունի. Լիլիթ Մինասյան
Ռումինիայում ընթացող Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) տարեկան 31-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցում է կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտ...