Տպել
30.05.2022
ԱԺ աշխատակազմը բարձր է գնահատում Նիդերլանդների աջակցությունն օրենսդիր մարմնին. Վահան Նարիբեկյան
1 / 6

Բարձր եմ գնահատում Նիդերլանդների կողմից Ազգային ժողովին տրամադրվող աջակցությունը: Ուրախ եմ, որ խորհրդարանն ունի Ձեզ նման գործընկեր. ասել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը մայիսի 30-ին Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկո Սխերմերսի հետ հանդիպման ընթացքում:

Հայաստանի Ազգային ժողովում Նիդերլանդների դեսպանատան ֆինանսավորմամբ տեղադրվել են պլաստիկի եւ թղթի տեսակավորման համար 18 արկղ, որն այսուհետ հնարավորություն կտա խորհրդարանի պատգամավորներին, աշխատակազմին եւ այցելուներին տեսակավորելու թուղթը եւ պլաստիկը: Այս գործիքակազմի շնորհիվ հնարավոր կլինի մեր երկրում զարգացնել թափոնների տեսակավորման մշակույթը: Տեսակավորված թափոնը կտեղափոխվի վերամշակման կայաններ, ստացված գումարը կփոխանցվի խորհրդարանին:

Դեսպանը համոզմունք է հայտնել, որ խորհրդարանի հետ համագործակցությունը կլինի շարունակական եւ կրկին կիրականացվեն հանրօգուտ եւ բնապահպանական նման ծրագրեր: