Տպել
30.05.2022
ԱԺ աշխատակազմը բարձր է գնահատում Նիդերլանդների աջակցությունն օրենսդիր մարմնին. Վահան Նարիբեկյան
1 / 6

Բարձր եմ գնահատում Նիդերլանդների կողմից Ազգային ժողովին տրամադրվող աջակցությունը: Ուրախ եմ, որ խորհրդարանն ունի Ձեզ նման գործընկեր. ասել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը մայիսի 30-ին Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկո Սխերմերսի հետ հանդիպման ընթացքում:

Հայաստանի Ազգային ժողովում Նիդերլանդների դեսպանատան ֆինանսավորմամբ տեղադրվել են պլաստիկի եւ թղթի տեսակավորման համար 18 արկղ, որն այսուհետ հնարավորություն կտա խորհրդարանի պատգամավորներին, աշխատակազմին եւ այցելուներին տեսակավորելու թուղթը եւ պլաստիկը: Այս գործիքակազմի շնորհիվ հնարավոր կլինի մեր երկրում զարգացնել թափոնների տեսակավորման մշակույթը: Տեսակավորված թափոնը կտեղափոխվի վերամշակման կայաններ, ստացված գումարը կփոխանցվի խորհրդարանին:

Դեսպանը համոզմունք է հայտնել, որ խորհրդարանի հետ համագործակցությունը կլինի շարունակական եւ կրկին կիրականացվեն հանրօգուտ եւ բնապահպանական նման ծրագրեր:
 


30.05.2022
Կառավարության օրենսդրական նախաձեռնություններով մի շարք օրենքներ համապատասխանեցվում են ԵԱՏՄ օրենսդրությանը
«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթն ուղղված է բժշկական արտադրատեսակների շրջանառության կարգավորման հստակեցմանը, ինչպես նաեւ դրա վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդունված կանոններին ՀՀ օրենսդրությ...

30.05.2022
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...