ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2021 թ. կատարել է պետական բյուջեի 5 ծրագիր: Ծախսերը կազմել են 6.6 մլրդ դրամ կամ նախատեսված միջոցների 92.3 տոկոսը: Նախորդ տարվա համեմատ ՀՀ ԲՏԱ նախարարության պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի գծով ծախսերը նվազել են 21.4 տոկոսով կամ 1.8 մլրդ դրամով:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, մանրամասն ներկայացնելով յուրաքանչյուր ծրագրի միջոցառման կատարողականները, ասել է, որ էկոհամակարգի եւ շուկայի զարգացման ծրագրի շրջանակներում օգտագործվել է շուրջ 2 մլրդ դրամ կամ ծրագրված ցուցանիշի 83.9 տոկոսը:
Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 17-րդ միջոցառման շրջանակում ընկերություններին տրամադրված դրամաշնորհների քանակը 38 է, որից նորարարական դրամաշնորհների քանակը` 23: Միջոցառման ծախսերը կազմել են 949.3 մլն դրամ` ապահովելով 98.1 տոկոս կատարողական:
Պաշտպանության բնագավառում գիտական եւ գիտատեխնիկական նպատակային հետազոտությունների ծրագրի շրջանակում օգտագործվել է շուրջ 1.2 մլրդ դրամ` ապահովելով 98.1 տոկոս կատարողական:
Ռազմաարդյունաբերության համալիրի ծրագրի ծախսերը կազմել են շուրջ 2 մլրդ դրամ, կատարողականը` 100 տոկոս:
Բնագավառում պետական քաղաքականության մշակման, ծրագրերի համակարգման եւ մոնիթորինգի ծախսերը կազմել են 848.7 մլն դրամ, կատարողականը` 97.5 տոկոս:
Ռոբերտ Խաչատրյանը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին, որոնք առնչվել են տարբեր ծրագրերի միջոցառումների իրականացմանը:
ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի հարցերը վերաբերել են ձեռներեցների վերապատրաստման «Վիրտուալ կամուրջ» ծրագրին, կիբեռանվտանգության եւ այլ խնդիրներին: «Պետությունը պետք է ունենա իր կիբեռանվտանգության կենտրոնը»,- ասել է ԱԺ նախագահի տեղակալը:
ՀՀ ԲՏԱ նախարարն իր համաձայնությունն է հայտնել այդ առնչությամբ եւ տեղեկացրել կատարվող աշխատանքների մասին:
Վերապատրաստման ծրագրի առնչությամբ Հակոբ Արշակյանն ընդգծել է բնագավառի մասնագետների հիմնարար վերապատրաստման անհրաժեշտությունը: Նախորդ տարվա համեմատ 8000 մասնագետ է վերապատրաստվել, ինչը, ըստ ԱԺ փոխխոսնակի, մեծ հաջողություն է:
«Վերապատրաստման միջոցով երեք մասնագետից մեկն աշխատանք է գտել»,- նշել է ԱԺ նախագահի տեղակալը:
Ռոբերտ Խաչատրյանն ասել է, որ հաշվի կառնվեն Հակոբ Արշակյանի բոլոր դիտարկումները:
Հարցը քննարկվել է Տնտեսական ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների հունիսի 1-ի համատեղ նիստում:
Քննարկվել են Մրցակցության պաշտպանության եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների 2021 թ. բյուջեով նախատեսված կատարողականները
2021թ. «Տնտեսական մրցակցության պաշտպանության» ծրագրի իրականացման համար տրամադրվել է 529.7 մլն դրամ, որը կազմել է ծրագրված ցուցանիշի 98.5 տոկոսը: Նախորդ տարվա համեմատ ծախսերն աճել են 22.9 տոկոսով. նշել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը: 2021 թ. տնտեսական մրցակցության իր...
Քննարկվել են Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունների, Քաղաքաշինության կոմիտեի տարեկան կատարողականներն ու հատկացումները
Հունիսի 1-ին ՀՀ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են «ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին» Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների, Հանրային ծառայու...
2021թ. բոլոր հարկատեսակների գծով գրանցվել է եկամուտների աճ. Ռուստամ Բադասյան
2021 թ. հնարավոր է եղել ապահովել պետական բյուջեի եկամուտները` չնայած կորոնավիրուսային համավարակով պայմանավորված համաշխարհային տնտեսական ճգնաժամի եւ ռազմական գործողությունների հետեւանքներին: Այս մասին բարձրաձայնել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հունիսի 1-ի ԱԺ տնտեսական հարցեր...
ԱԳ նախարարությունում աջակցող կառուցվածքային ստորաբաժանումներում կներդրվի քաղաքացիական ծառայության համակարգը
«Դիվանագիտական ծառայության մասին» օրենքն ընդունվել է դեռեւս 2001 թ.: Ոլորտն արդիականացնելու եւ ծառայությունը թարմացնելու անհրաժեշտություն է առաջացել` ներկայացնելով օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումներն ասել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյա...
ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել են պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության նախնական քննարկումները
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը հաշվետու տարում իրականացրել է 22 ծրագիր՝ 130 միջոցառումներով: Ի սկզբանե նախատեսված է եղել իրականացնել 131 միջոցառում: Դրանց իրականացման համար փաստացի ծախսվել է 201 մլրդ 372 մլն դրամ, կատարողականը կազմել է 93,8 տոկոս: Այս մասին ասել է ...
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2021 թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումների ուղիղ հեռարձակումը: ...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 10:00-ի նիստի ուղիղ հեռարձակումը: ...