2021 թ. Արդարադատության նախարարությանը պետական բյուջեից տրամադրվել է 23,6 մլրդ դրամ. կատարողականը կազմել է 83,3 տոկոս: Այս մասին բարձրաձայնել է ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:
Նախարարի գնահատմամբ՝ 2021 թ. Հարկադիր կատարման ծառայության արդյունավետ աշխատանքի շնորհիվ ավելացել են վարույթները եւ բռնագանձված գումարները:
Պետական վերհսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը նշել է, որ հաշվետու տարում ծառայությանը հատկացվել է 755,2 մլն դրամ: Տարվա ընթացքում կատարված վերաբաշխումների արդյունքում ճշտված պլանը կազմել է 714,5 մլն դրամ, ծախսերը՝ 676,7 մլն դրամ՝ ապահովելով 94,7 տոկոս կատարողական: Զեկուցողը նշել է, որ 40,7 մլն դրամ ուղղվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ:
Զեկուցողի խոսքով՝ այս պահին ծառայությունը մի շարք մարմիններում եւ կազմակերպություններում իրականացնում է հինգ տասնյակից ավելի վերահսկողական գործառույթներ:
ՀՀ սահմանադրական դատարանի 2021 թ. բյուջեն կազմված է եղել 1 ծրագրից, որը ներառում է 2 միջոցառում: Հաշվետու տարում Սահմանադրական դատարանին հատկացվել է 683,9 մլն դրամ: Միջոցները հիմնականում ուղղվել են ՍԴ-ի գործունեության եւ սահմանադրական արդարադատության ապահովման միջոցառմանը: Կատարողականը կազմել է 99,4 տոկոս:
ՍԴ աշխատակազմի ղեկավար Սամվել Առաքելյանն ընդգծել է, որ 2020 թ. սկսած Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումների քանակն անշեղորեն աճել է:
Հաշվեքննիչ պալատին ՀՀ պետական բյուջեից Հանրային ֆինանսների եւ սեփականության ոլորտում հաշվեքննության ծրագրի շրջանակներում 2021 թ. տրամադրվել է 1,1 մլրդ դրամ, որը, ըստ Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի, ամբողջությամբ օգտագործվել է:
Հաշվետու տարում նախատեսված 51 հաշվեքննության դիմաց իրականացվել է 69-ը:
Բարձրագույն դատական խորհրդին 2021 թ. ՀՀ պետական բյուջեից տրամադրվել է 12,4 մլրդ դրամ: Միջոցներն ուղղվել են Դատական իշխանության գործունեության ապահովման ու իրականացման ծրագրին:
Դատական դեպարտամենտի ղեկավար Արմեն Հարությունյանի խոսքով՝ Հակակոռուպցիոն դատարանի ստեղծմամբ պայմանավորված միջոցառումների շրջանակում եւ սնանկության, վարչական, վերաքննիչ քրեական, վերաքննիչ քաղաքացիական դատարաններում դատավորների թվակազմի ավելացմամբ, ինչպես նաեւ միջդատական վարույթի նկատմամբ հսկողության շրջանակներում լրացուցիչ հատկացվել է 1 մլրդ 204 մլն 387 դրամ. ընդհանուր առմամբ հատկացվել է 13 մլրդ 100 մլն 771 դրամ:
ՀՀ դատախազությանը նախորդ տարի հատկացվել է 6,1 մլրդ դրամ, կատարվել է 2 ծրագիր՝ «Փորձաքննության ծառայություններ» եւ «Դատավարական ղեկավարում եւ դատախազական հսկողություն»:
Ոլորտներում ծախսային մասի ցուցանիշներին ու իրականացված ծրագրերին անդրադարձել են նաեւ Քննչական կոմիտեի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Հակակոռուպցիոն կոմիտեի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարներն ու ներկայացուցիչները:
Վահան Նարիբեկյանը ներկայացրել է ԱԺ աշխատակազմի 2021 թ. ծախսերն ու կատարողական ցուցանիշները
2021 թ. բյուջետային հատկացումներին եւ դրանց կատարողականներին անդրադարձ է եղել հունիսի 2-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը ներկայացրել է «ՀՀ 2021 թվականի պետական բյ...
Ներկայացվել են պետական կառավարման մարմինների ծախսերը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 1 ծրագրի շրջանակում 2021 թ. իրականացրել է 9 միջոցառում: Կատարողականը կազմել է 93,9 տոկոս: Նախապես հաստատված պլանով այս կառույցին պետք է հատկացվեր 1 մլրդ 865,6 մլն դրամ, սակայն ճշտված պլանը կազմել է 6 մլրդ 373 մլն դրամ` պայմանավորված ԱԺ արտահերթ եւ ՏԻՄ ընտրությ...
Ներկայացվել են ՀՀ վարչապետի եւ Հանրապետության նախագահի աշխատակազմերի նախորդ տարվա կատարողականները
Հունիսի 2-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում քննարկվել են նախորդ տարվա բյուջետային հատկացումների կատարողականները: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նշել է, որ հաշվետու տարում ցուցանիշային լավ արդյունք է գրանցվ...
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ պետական-իրավական ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը: ...
2021 թ. ՄԻՊ աշխատակազմը շարունակել է բնականոն աշխատանքը
2021թ. պետական բյուջեով ՄԻՊ աշխատակազմի կողմից նախատեսված է եղել մեկ ծրագրի իրականացում, որը ներառում է 5 միջոցառում: Փաստացի, 2021 թ. ընթացքում ծախսը կազմել է 531,3 մլն դրամ, կատարողականը՝ 97,4 տոկոս: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանությա...
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2021 թ. պետական բյուջեի կատարողականի նախնական քննարկումների ուղիղ հեռարձակումը:...