2021 թ. Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն իրականացրել է 17 ծրագիր, 123 միջոցառում: Փաստացի տարեկան ծախսը կազմել է 619 մլրդ 774,1 մլն դրամ, կատարողականը՝ 98,8 տոկոս: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների հունիսի 3-ի համատեղ նիստում:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է ոլորտի՝ 2021 թ. պետական բյուջեի տարեկան հաշվետվությունը, անդրադարձել ծրագրերին ու իրականացված միջոցառումներին:
Ըստ զեկուցողի՝ 2021 թ. համավարակի եւ պատերազմի ազդեցության հետեւանքների մեղմման նպատակով Կառավարության որոշմամբ նախարարությունը փաստացի ֆինանսավորվել է շուրջ 61,4 մլրդ դրամով:
Տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց եւ երեխաների հիմնահարցերի լուծման նպատակով պետական բյուջեից ուղղվել է 7,3 մլրդ դրամ: Զբաղվածության խնդիրների լուծման ուղղությամբ ծախսվել է շուրջ 1,7 մլրդ դրամ, որում ներառված են նաեւ պատերազմի հետեւանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված անձանց զբաղվածության ապահովման ուղղությամբ ծախսերը: Իրականացվել է Արցախին սոցիալական աջակցություն ցուցաբերելու շուրջ 20 ծրագիր, աջակցություն է տրամադրվել Արցախից տեղահանված քաղաքացիներին, վիրավորում ստացած զինծառայողներին, նրանց ընտանիքներին, անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին:
Սոցիալական փաթեթի ապահովման ուղղությամբ պետական բյուջեից ծախսվել է շուրջ 9,4 մլրդ դրամ: Անապահով խմբերին, ինչպես նաեւ անաշխատունակության դեպքում սոցիալական աջակցության, ժողովրդագրական վիճակի բարելավման ուղղությամբ ծախսվել է շուրջ 78,3 մլրդ դրամ:
Նարեկ Մկրտչյանի ներկայացմամբ՝ ընթացքի մեջ են անապահովության գնահատման նոր համակարգի ներդրմանն ուղղված աշխատանքները: Նախորդ տարի, ըստ զեկուցողի, օբյեկտիվ վարչարարության արդյունքում շուրջ 10 հազարով նվազել է նպաստառու ընտանիքների թիվը: Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստ է տրամադրվել 83.710 ընտանիքի:
Նարեկ Մկրտչյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, պարզաբանումներ է ներկայացրել անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելուն, խորհրդային միության տարիներին խնայբանկերում ունեցած ավանդների վերադարձին առնչվող կարգավորումների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել Միասնական սոցիալական ծառայության աշխատանքներին:
Սարգիս Խանդանյանը մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատգամավորների ցանցի հերթական հանդիպմանը
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը մասնակցել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի երիտասարդ պատգամավորների ցանցի հերթական հանդիպմանը, որը տեղի է ունեցել հունիսի 2-3-ը՝ Անդորրայի խորհրդարանում: Քննարկվել են ԵԱՀԿ տարածաշրջանում քաղաքականությունների մշակման եւ իրականա...
Կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ 2022 թվականի հունիսի 9-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ...
Քննարկվել է Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի 2021 թ. պետական բյուջեի կատարողականը
2021թ. Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի համար ճշգրտված տարեկան բյուջեն կազմել է 26 մլրդ 216 մլն 114 հազար դրամ, կատարողականը եղել է 95,38 տոկոս: Այս մասին տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ ...
Շարունակվել են 2021 թ. պետական բյուջեի հաշվետվության նախնական քննարկումները
2021 թ. նախարարությունն ընդհանուր առմամբ իրականացրել է 22 ծրագիր՝ 160 միջոցառմամբ: Դրանց իրականացման համար Կառավարությունը հատկացրել է 243 մլրդ դրամ: Ծախսային մասը կազմել է 201 մլրդ, ենթավարկերը՝ 42 մլրդ: Կատարողականը կազմել է 94,5 տոկոս: Այս մասին հայտնել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքնե...
Ազգային ժողովի արտահերթ նիստը չի կայացել
Ազգային ժողովի հունիսի 3-ի արտահերթ նիստում ժամը 16:00-ին համապատասխան թվով պատգամավորներ չեն գրանցվել: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` գրանցումը շարունակվում է մինչեւ անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ա...
Ներկայացվել են տարածքային կառավարմանը, բնապահպանությանը, շրջակա միջավայրին, գյուղատնտեսությանը տրամադրված ֆինանսական հատկացումները
Հունիսի 3-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են 2021 թ. պետական բյուջեով հատկացված միջոցների ու իրականացված ծրագրերի կատարողականները տարածքային կառավ...
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին
Հայաստանը բարձր է գնահատում Եվրոպական միության հետ համագործակցությունը: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 3-ին Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում: Հանդիպմանը ներկա է եղե...
Կանցկացվեն խորհրդարանական լսումներ
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 3-ին գումարված նիստում որոշել է` հունիսի 8-ին` ժամը 11:00-ին, անցկացնել խորհրդարանական լսումներ` Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին թեմայ...
Ալեն Սիմոնյանն ընդունել է Արցախի պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 3-ին ընդունել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Անահիտ Հակոբյանի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ նախագահը ողջույնի խոսքում գոհունակություն է հայտնել Հայաստանի եւ Արցախի՝ կրթության եւ գիտության հարցերով զբաղվող համանման հան...
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 12:00-ի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը:...
Կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ հունիսի 3-ին` ժամը 16:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետեւյալ օրակարգով: ...