Տպել
04.06.2022
Հովիկ Աղազարյանը ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության շրջանակում մեկնել է Ղազախստան
1 / 2

Ղազախստանում հունիսի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի  դիտորդական առաքելության շրջանակում մասնակցելու նպատակով Նուր-Սուլթան է մեկնել ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հովիկ Աղազարյանը:

Առաքելության իրականացման շրջանակում հանդիպումներ են  եղել խորհրդարանի Սենատի եւ Մաժիլիսի ղեկավարության, Պաշտպանության նախարարության եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ: Անդրադարձ է եղել ՀԱՊԿ ԽՎ-ի դիտորդական առաքելությանը, քննարկվել են հանրաքվեի անցկացման գործընթացներին առնչվող հարցեր: Նախատեսվում են նաեւ հանդիպումներ պետական կառավարման այլ մարմինների ներկայացուցիչների հետ:
 


06.08.2024
Կարեւորում եմ հայ-գերմանական հարաբերությունների դինամիկ զարգացումը եւ համագործակցությունը բոլոր ոլորտներում. Ռուստամ Բաքոյան
Հատկապես վերջին ժամանակաշրջանում մենք հետեւողականորեն խորացնում ենք հարաբերությունները Եվրամիության անդամ երկրների հետ: Հայաստանի համար առանցքային էր ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, ինչը, վստահաբար, նոր թափ կհաղորդի ԵՄ անդամ երկրների հետ Հայաստանի կայուն փոխգործակցությանը. ...

06.08.2024
Պետական կառավարման արդյունավետությունը կախված է նաեւ քաղաքացիական հասարակության հետ ճիշտ համագործակցությունից. Մարիամ Պողոսյան
Կարծում եմ պետական կառավարման արդյունավետությունը կախված է նաեւ քաղաքացիական հասարակության հետ ճիշտ համագործակցությունից. նշել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարիամ Պողոսյանը հասարակական կազմակերպությունների նե...

06.08.2024
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի հրաժարականի դիմումի մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Գուրգեն Արսենյանը  2024 թվականի օգոստոսի 6-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձա...

06.08.2024
Վլադիմիր Վարդանյանն ամփոփել է իր ղեկավարած հանձնաժողովի նախորդ նստաշրջանի աշխատանքները
ԱԺ 8-րդ գումարման 7-րդ նստաշրջանի ընթացքում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն աշխատել է գերծանրաբեռնված: Գումարել է 19 նիստ, որից 8-ը՝ արտահերթ: Հանձնաժողովում քննարկվել եւ ամբողջությամբ ընդունվել է 91 օրենքի  նախագիծ: Ամփոփելով հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները՝ հանձ...