Տպել
07.06.2022
Ներկայացվել են Հանրային հեռուստառադիոընկերության եւ Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի գործունեության 2021 թ. կատարողականները
1 / 5

2021 թ. Հանրային հեռարձակողի խորհուրդն իրականացրել է «Ռադիո եւ հեռուստահաղորդումների հեռարձակում» բյուջետային ծրագիրը` 6 միջոցառմամբ. նշել է Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանը հունիսի 7-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ընթացքում:

Խորհրդի եւ աշխատակազմի գործունեության ֆինանսավորման նպատակով հաշվետու տարում նախատեսվել է 174 մլն 125 հազար դրամ: Կառավարության մի շարք որոշումների արդյունքում ճշտված պլանը կազմել է 144 մլն դրամ: Ծախսվել է 142 մլն, տնտեսվել` 1 մլն 419 հազար դրամ:

2021 թ. Հանրային հեռուստաընկերությունը մասնակցել է մայրաքաղաքային սփռման լիցենզիայի մրցույթին եւ Առաջինի լրատվական ալիքը գործարկելու իրավունք է ստացել` 24-ժամյա ամենօրյա լուրերով: Այս նպատակով Կառավարության որոշմամբ պահուստային ֆոնդից հատկացվել է 427 մլն 467 հազար դրամ:

Արա Շիրինյանի խոսքով` Հայաստանի հանրային ռադիոընկերության գործունեության համար նախատեսվել է հատկացնել 959 մլն դրամ: Ճշտված պլանը կազմել է 863 մլն դրամ:

Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը կարեւորել է այն փաստը, որ Հայաստանի ազգային հավաքականի պաշտոնական խաղերը կրկին հեռարձակվում են Հանրային հեռուստաընկերության եթերով:

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը տեղեկացրել է, որ 2021 թ. հանձնաժողովին հատկացվել է 324 մլն դրամ, կատարողականը կազմել է 97.3 տոկոս: Խնայողություններ են եղել աշխատավարձային ֆոնդի, գործուղումների հաշվին:

2021 թ. հանձնաժողովն աշխատել է գերծանրաբեռնված: Տիգրան Հակոբյանի կարծիքով` լրացուցիչ գումարների առկայությունը թույլ կտար հանձնաժողովին առավել արդյունավետ իրականացնել գործառույթները:

«Այն հեռուստաընկերությունները, որոնք խախտում եմ լիցենզիայի պայմանները, օրենսդրությունը եւ հանձնաժողովի կարգերը, կենթարկվեն պատասխանատվության»,- ընդգծել է զեկուցողը:

Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացվող «Հայաստան-Սփյուռք գործակցության» եւ «ՀՀ զարգացման գործընթացում Սփյուռքի ներուժի ներգրավվում» ծրագրերի կատարման համար հատկացվել է 890 մլն 930 հազար դրամ. այս մասին ասել է Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի ղեկավարի տեղակալ Երեմ Սիմոնյանը:

Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանն ուղղված ծրագրի իրականացման համար հաշվետու տարում հատկացվել է 815 մլն 915 հազար դրամ, սակայն ծախսերի վերանայման անհրաժեշտությամբ պայմանավորված` այդ գումարը նվազեցվել է: Արդյունքում` ծրագրի արժեքը կազմել է 359 մլն 435 հազար դրամ, ծախսը` 323 մլն 616 հազար դրամ:

Ծախսերը վերանայվել ու կրճատվել են նաեւ «Քայլ դեպի տուն» եւ այլ ծրագրերի գծով: Հաշվետու տարում «Քայլ դեպի տուն» ծրագրին մասնակցել է 400 պատանի եւ երիտասարդ:
 


16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...