Տպել
07.06.2022
ԱԺ աշխատակազմը մշտապես կարեւորում է աշխատակիցների մասնագիտական կարողությունների հզորացումը
1 / 9

ՀՀ ԱԺ աշխատակազմը մշտապես կարեւորում է աշխատակիցների մասնագիտական կարողությունների հզորացումն ու ամրապնդումը: Այդ նպատակով Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հետ համատեղ արդյունավետ համագործակցության շրջանակում հունիսի 4-5-ը կազմակերպվել էր երկօրյա արտագնա հերթական դասընթացը` «Արտաքին եւ ներքին հաղորդակցության հմտություններ» խորագրով:

Դասընթացի հիմնական նպատակն էր նպաստել աշխատակիցների հաղորդակցման հմտությունների, կարողությունների եւ աշխատանքային գործունեության համար անհրաժեշտ հմտությունների ձեռքբերմանը, բարելավել տեղեկատվության հավաքագրման, բիզնես հաղորդակցման եւ բանակցությունների վարման կարողությունները: Աշխատակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալու տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման ու օգտագործման չափանիշներին:

Միջազգային կազմակերպությունների հետ շարունակական եւ արդյունավետ համագործակցությունը մշտապես ՀՀ ԱԺ աշխատակազմի ուշադրության կենտրոնում է: Այդ համագործակցության հերթական արդյունքն աշխատակիցների ինստիտուցիոնալ գիտելիքների զարգացումն է: