Տպել
03.06.2022
Սարգիս Խանդանյանը մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատգամավորների ցանցի հերթական հանդիպմանը
1 / 6

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը մասնակցել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի երիտասարդ պատգամավորների ցանցի հերթական հանդիպմանը, որը տեղի է ունեցել հունիսի 2-3-ը՝ Անդորրայի խորհրդարանում:

Քննարկվել են ԵԱՀԿ տարածաշրջանում քաղաքականությունների մշակման եւ իրականացման գործում երիտասարդների դերի եւ մասնակցության կարեւորությանն ու խնդիրներին առնչվող հարցեր, ինչպես նաեւ ներկայացվել են երկրների ազգային երիտասարդական քաղաքականությունները:

Հանդիպման արդյունքում հրապարակվել է ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատգամավորների համատեղ հայտարարությունը: 

ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵԱՀԿ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ

ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատգամավորների համատեղ հայտարարությունը

Մենք՝ ԵԱՀԿ մասնակից երկրների խորհրդարանների երիտասարդ մասնակիցներս, հավաքվել ենք Անդորրայի խորհրդարանում՝ քննարկելու ԵԱՀԿ ԽՎ-ում երիտասարդների մասնակցության նշանակությունը եւ բացահայտելու երիտասարդ պատգամավորների համար ԵԱՀԿ-ի տարածքում եւ դրանից դուրս ներգրավվածության հիմնական ոլորտները:

Մինչդեռ երիտասարդների, հատկապես՝ երիտասարդ պատգամավորների դերը ԵԱՀԿ տարածքում եւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքում, մարդու իրավունքների, աջակցության, խաղաղության եւ անվտանգային ջանքերի հարցում ազգային եւ միջազգային համաժողովներում չպետք է թերագնահատել. այն իրենից ներկայացնում է կրիտիկական գործոն ժողովրդավարության եւ օրենքի գերակայության պաշտպանության համար:

Բազմակողմ հաստատությունները, ինչպես օրինակ՝ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ), ԵԱՀԿ ԽՎ եւ ազգային խորհրդարանները, պետք է աջակցեն երիտասարդության հեռանկարների ինտեգրմանն իրենց համապատասխան գործունեությանն ու քաղաքականությանը:

Երիտասարդության մասնակցության ճանաչումը անվտանգության, տնտեսության, բնապահպանական եւ ավտորիտար մարտահրավերների ոլորտում, որոնք փոխում են իշխանությունը եւ սպառնում երիտասարդության կյանքին ու մարդու իրավունքներին, առաջնային նշանակություն ունի գլոբալ մարտահրավերները լուծելու եւ մեր ընդհանուր գաղափարների ու սկզբունքների իրագործումը բարելավելու համար, քանի որ բոլոր մակարդակներում պետք է հստակ եւ թափանցիկ գործընթացներ հաստատվեն՝ երիտասարդներին քաղաքականապես ներգրավելու եւ որոշումների կայացմանը համարժեք աջակցելու նպատակով մատչելի տեղեկատվություն եւ ներգրավման գործիքներ տրամադրելու համար:

Մինչդեռ, բարձր մակարդակի քաղաքական ուշադրությունը, ռազմավարությունը եւ գործողությունների ծրագրերը երիտասարդների ներգրավվածության վերաբերյալ պետք է մշակվեն երիտասարդների ներդրումը եւ իրենց ակտիվ քաղաքացիական ներգրավվածությունը խարխլող իրավական եւ քաղաքական խոչընդոտները վերացնելու նպատակով:

Նշելով դրական զարգացումը ԵԱՀԿ ԽՎ շրջանակում՝ աջակցելու երիտասարդներին` երիտասարդության ներգրավման հարցերով հատուկ ներկայացուցչի առաջադրման եւ երիտասարդ խորհրդարանականների մասնակցության եւ արտահայտման տարածքի ստեղծման միջոցով՝ որոշվել է, որ որ այս հայտարարության մեջ ներկայացված համապատասխան խորհրդարանականները կօգտագործեն իրենց խորհրդարանական ձայնը՝ աջակցելու բանաձեւի վերնագրում պարունակվող գործողություններին եւ հետամուտ լինելու՝