Կառավարությունն առաջարկում է Սահմանադրական դատարանի դատավորի, փոխնախագահի եւ նախագահի հավելավճարը սահմանել 80 տոկոսի չափով, իսկ Վճռաբեկ դատարանի դատավորների (այդ թվում՝ նախագահի եւ պալատի նախագահի) համար սահմանել պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով հավելում՝ որպես Սահմանադրության 164-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված նրանց բարձր կարգավիճակին եւ պատասխանատվությանը համապատասխան վարձատրություն:
Կառավարության առաջարկը քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 8-ին հրավիրված արտահերթ նիստում:
Արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցի տեղեկացմամբ՝ փոփոխություններն ու լրացումները նախատեսվում է կատարել ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթում:
Ներկայացնելով առաջարկվող փոփոխությունների նպատակը՝ փոխնախարարը նշել է, որ այն բխում է Կառավարության սահմանած դատական եւ իրավական բարեփոխումների ծրագրից: Վճռաբեկ դատարանն իր սահմանադրական լիազորությունների իրականացման բերումով առերեսվում է դատավարական բողոքների մեծ քանակի եւ եռաստիճան դատական համակարգում իր քննությանը ներկայացված իրավունքի եւ փաստի ամենաբարդ հարցերի քննությանը: Վճռաբեկ դատարանի գործառույթների հնարավորինս արդյունավետ իրականացումն ունի մեծ հանրային-իրավական նշանակություն այն իմաստով, որ թե՛ պետությունը եւ թե՛ հասարակությունը շահագրգռված են օրենքների եւ նորմատիվ իրավական այլ ակտերի ճիշտ ու միատեսակ կիրառման, դատական պրակտիկայի հետեւողականության եւ կանխատեսելիության ապահովման հարցում:
Սահմանադրական դատարանը սահմանադրական արդարադատության ոլորտում բարձրագույն դատական ատյան է: Սահմանադրության 167-րդ հոդվածի համաձայն՝ սահմանադրական արդարադատությունն իրականացնում է Սահմանադրական դատարանը` ապահովելով Սահմանադրության գերակայությունը, որի շրջանակում Սահմանադրական դատարանն անկախ է եւ ենթարկվում է միայն Սահմանադրությանը:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկվում է սահմանել նշված հավելավճարները:
Հարակից զեկուցող Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղեկալ Վահագն Հովակիմյանը, կարեւորելով ներկայացված նախագիծը, նշել է, որ դատավորների՝ իրենց կարգավիճակին արժանապատիվ աշխատավարձ ունենալու հանձնառությունը եղել է իշխող խմբակցության դեռեւս 2018 թ. նախընտրական ծրագրում: Նրա խոսքով՝ դա դատական բարեփոխումների կարեւոր բաղադրիչն է:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին:
Միավորման արդյունքում առաջարկվում է ձեւավորել 5 համայնք՝ 141 բնակավայր
2016 թ. ի վեր իրականացվել է համայնքների միավորման 72 ծրագիր, ինչի արդյունքում 908 համայնքի միավորման արդյունքում ձեւավորվել է 72 համայնք: Միավորված համայնքներում իրականացվել են վերլուծություններ համայնքային փնջերի ծրագրային առաջնահերթությունների վերաբերյալ, որով պարզ է դարձել, որ ծրագիրը հաջող...
Կառավարությունը լրացում է առաջարկում ՀՀ հողային օրենսգրքում
Պետության եւ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը նվիրաբերության պայմանագրով ու անհատույց սեփականության իրավունքով կարող են տրամադրվել սոցիալական, բարեգործական կամ ներդրումային ծրագրեր իրականացնելու նպատակով. ընդգծել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը եւ ...
2021 թ. ՄԻՊ աշխատակազմի պատասխանատվությամբ իրականացվող ծախսերն աճել են՝ կազմելով 12.6 տոկոս
2021 թ. ՄԻՊ աշխատակազմը իրականացրել է վերապահված գործառույթները. նշել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը՝ ներկայացնելով ՀՀ ՄԻՊ աշխատակազմի 2021 թ. պետական բյուջեի կատարողականը: Այն քննարկվել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 8-...
Լրացում եւ փոփոխություններ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում
«Անկանխիկ գործառնությունների մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ընդունվել է 2022 թ. հունվարի 18-ին եւ ուժի մեջ է մտնելու հուլիսի 1-ից: Սակայն ի հայտ են եկել որոշակի օրենսդրական բացեր, որոնք լրացնելուն է միտված ««Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ...
Կառավարությունը փոփոխություններ է նախաձեռնել «Երեխայի իրավունքների մասին» օրենքում
Գործադիրը լրացումներ եւ փոփոխություններ է առաջարկում «Երեխայի իրավունքների մասին» օրենքում: Առաջարկվող փոփոխությունները գործող ենթաօրենսդրական ակտերի համար կապահովեն լիազորող նորմեր: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 8-ի նիստում հարցը ներկայացրել է...
Խոշորացման գործընթացը կարեւոր դեր է խաղում համայնքների զարգացման գործում. Վահե Ղալումյան
2015 թ. մինչ օրս «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի փոփոխությունների արդյունքում իրականացվել է համայնքների միավորման 5 փուլ, որի արդյունքում Հայաստանի 908 համայնք միավորվել է՝ դառնալով 79 խոշորացված համայնք: Ամենածավալուն գործընթացն իրականացվել է 2021 թվականին՝ 441 համայնք միավորվել է՝ ստեղծելո...
Կներդրվի անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգ
Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Գործող օրենքներում առաջացել էր որոշակի լիազորող նորմերի ապահովման անհրաժեշտություն, ուստի եւ' ենթաօրենսդրական ակտերն ընդո...
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը հունիսի 8-ին ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի Մալորիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում կարեւորել է Վենետիկի հանձնաժողովի նորընտիր նախագահի պաշտոնական այցը Հայաստան եւ գնահատել կառույցի հետ ար...
Հակոբ Արշակյանը մասնակցել է «Նոր Փոստի ծնունդը» խորագրով միջոցառմանը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 8-ին ներկա է եղել ՀայՓոստի կազմակերպած՝ «Նոր փոստի ծնունդը» խորագրով միջոցառմանը, որի ընթացքում ամփոփվել են վերջին շրջանում ընկերության կատարած աշխատանքները, ձեռքբերումները, թվայնացման գործընթացը: Հայտարարվել է առաջիկայում գործարկվող «Էլեկտրոնային իրավա...
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Գործադիրն առաջարկում է բարելավել տնտեսվարողների գործունեության պայմանները
Գործող ընթացակարգի համաձայն՝ անձը, որը ցանկանում է զբաղվել առեւտրի կենտրոնների, սպառողական ապրանքների եւ գյուղատնտեսական արտադրանքի շուկաների կազմակերպման գործունեությամբ, այդ մասին ծանուցում է ներկայացնում ՀՀ ֆինանսների նախարարություն: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 8-ի արտահերթ ...
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Առաջարկվում է միասնականացնել իրավական ակտերով նախատեսված ռազմավարությունների ընդունման գործընթացը
Իրավական ակտերով նախատեսված ռազմավարությունների մշակման եւ ընդունման գործընթացը սահմանվում է ոչ միասնական ձեւով, քանի որ բացակայում են արդեն իսկ մշակված ռազմավարական բնույթի ակտերն ընդունելու մասին հատուկ իրավակարգավորումները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործնականում ռազմավարություններ ընդունել...
Սոցիալական աջակցության ոլորտում ճկուն քաղաքականության իրավական հիմքեր կստեղծվեն
Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց կտրամադրվի աջակցության քարտ՝ արձագանքելով նրանց առաջնային կարիքներին եւ ապահովելով սննդով, հագուստով եւ առաջին անհրաժեշտության գույքով: Գումարի չափը տարբեր սոցիալական խմբերի եւ իրավիճակների համար կլինի տարբեր. այն կսահմանվի Կառավարության կողմից: Այս մասին տ...
Խորհրդարանական լսումներ. ուղիղ հեռարձակում
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ուղ...
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը:...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը:...
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...