Տպել
08.06.2022
Կառավարությունը լրացում է առաջարկում ՀՀ հողային օրենսգրքում
1 / 1

Պետության եւ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը նվիրաբերության պայմանագրով ու անհատույց սեփականության իրավունքով կարող են տրամադրվել սոցիալական, բարեգործական կամ ներդրումային ծրագրեր իրականացնելու նպատակով. ընդգծել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը եւ հավելել, որ ներկայում բացակայում են ծրագրերը սոցիալական ճանաչելու չափանիշները:

Նշվել է, որ նախարարության կողմից այդ չափանիշները մշակելու ընթացքում պարզ է դարձել, որ առանց համապատասխան ընթացակարգերի՝ սոցիալական ճանաչելու չափանիշները կիրառելի չեն: Ուստի, Կառավարությունը լրացում է առաջարկում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում, այն է՝ Հայաստանի Հանրապետության 2001 թ. մայիսի 2-ի հողային օրենսգրքի 65-րդ հոդվածի 7-րդ մասը «չափանիշները» բառից հետո լրացնել «եւ ընթացակարգը» բառերով:

Ելնելով նախաձեռնության հրատապությունից՝ զեկուցողն առաջարկել է նախագծի երկրորդ ընթերցամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում:

Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է հունիսի 8-ին եւ արժանացել Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել Կառավարության հեղինակած «Սերմերի եւ տնկանյութի մասին» եւ կից օրինագծերի փաթեթը: