Տպել
09.06.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ստրասբուրգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանին
1 / 8

Ստրասբուրգ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 9-ին հանդիպել է Ստրասբուրգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանին:

ՀՀ ԱԺ նախագահը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ ուրախ է նման պաշտոնում տեսնել մեր հայրենակցին:

Կողմերը քննարկել են համահայկական եւ համայնքային հարցերին վերաբերող մանրամասներ:

Հանդիպմանը կարեւորվել է Հայաստանի՝ ընտրված կին պաշտոնյաների հետ քաղաքապետի փոխգործակցությունը եւ այդ համատեքստում առաջավոր փորձի փոխանակման անհրաժեշտությունը: