Տպել
10.06.2022
Ուժեղացվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը
1 / 2

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 10-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանի խոսքով՝ առաջարկվող լրացումը կնպաստի թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն ու այս ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության ամրապնդմանը:

Փաթեթի վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը դրական էր: Այս եւ այսօր քննարկված մյուս նախագծերը հանձնաժողովի առաջարկով կընդգրկվեն ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:
 


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...