ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում հունիսի 13-ին երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական լրամշակված փաթեթը:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի խոսքով՝ նախաձեռնության կարգավորման առարկան մետաղական հանքավայրեր արդյունահանող եւ շահագործող ընկերությունների կողմից վճարվող ռոյալթիի համակարգի վերանայումն է եւ, զուգահեռաբար, մետաղական խտահանքի արտահանման համար նախատեսված պետական տուրքի կիրառությունից դուրսբերումը: Ըստ այդմ՝ առաջարկվում է 2023 թ. հունվարի 1-ից դադարեցնել պղնձի եւ մոլիբդենի խտահանքի, ինչպես նաեւ մոլիբդենի արտահանման պետական տուրքի կիրառությունը, եւ պահպանելով ներկայում գործող ռոյալթիի համակարգի հիմքում դրված ընդհանուր սկզբունքները՝ համակարգը դարձնել ավելի պրոգրեսիվ: Առաջարկվում է ռոյալթիի դրույքաչափի հաշվարկման բանաձեւը վերանայել այնպես, որ մինչեւ 10 տոկոս շահութաբերության պայմաններում ռոյալթի վճարող կազմակերպությունների մոտ ռոյալթիի գծով հարկային բեռի բարձրացում չլինի: Այս մոտեցմամբ նպատակ է դրվել ունենալ այնպիսի համակարգ, որի պայմաններում մետաղների միջազգային գների եւ, հետեւաբար, կազմակերպությունների շահութաբերության մակարդակի նվազման պայմաններում ռոյալթիի գծով հարկային բեռը կազմակերպությունների արտադրատնտեսական գործունեության շարունակականության ապահովման տեսանկյունից չլինի խնդրահարույց, ռոյալթիի դրույքաչափի հաշվարկման գործող բանաձեւում լրացվի 10 տոկոսից բարձր շահութաբերության պայմաններում հաշվարկվող լրացուցիչ բաղադրիչ, որի արդյունքում կհաշվարկվի հավելյալ ռոյալթի՝ 15 տոկոս դրույքաչափով:
Փաթեթը լրամշակելու նպատակով Կառավարությունը ներկայացրել է որոշ առաջարկներ, որոնք հանձնաժողովն ընդունել է: Առաջարկ է ներկայացրել նաեւ հանձնաժողովը, որն ընդունվել է հեղինակի կողմից: Մասնավորապես, պատգամավորներն առաջարկել են Կառավարության առաջարկած մինչեւ 10 տոկոս շահութաբերության շեմը բարձրացնել մինչեւ 15 տոկոս:
Լրամշակված նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է նաեւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանի տեղեկացմամբ՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո կատարվել են խմբագրական փոփոխություններ:
Նախագծի նպատակը «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծվող ապրանքների համար հաշվարկված հարկերի (ԱԱՀ, ակցիզային հարկ եւ բնապահպանական հարկ) գումարների վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման հնարավորության սահմանումն է:
Այս նախագծին նույնպես հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: Նախագծերը կքննարկվեն Ազգային ժողովի՝ հունիսի 14-ին գումարվող հերթական նիստերի ընթացքում:
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 22 հարց
Ազգային ժողովի խորհուրդն Ալեն Սիմոնյանի նախագահությամբ հունիսի 13-ին գումարել է նիստ: Խորհրդի անդամները քննարկել եւ հաստատել են ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հունիսի 14-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է նաեւ հերթական նիստ...
Քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2021 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը
ՀՀ հաշվեքննիչ պալատը 2021 թ. իրականացրել է 94 հաշվեքննություն, որից 72-ը՝ ՀՊ-ի 2021 թ. գործունեության ծրագրի առաջին մասի շրջանակում, 19-ը գործունեության երկրորդ ծրագրի՝ ռիսկերի վրա հիմնված մեթոդաբանությամբ հաստատված հաշվեքննությունների շրջանակում, իսկ 3-ը՝ ծրագրի երրորդ մասի՝ միջազգային պայմանագրերո...
Քննարկվել է ՀՀ պետական բյուջեի 2022 թ. առաջին եռամսյակի կատարողականը
Ըստ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի՝ 2022 թ. մեր տնտեսության զարգացումները պայմանավորված են եղել աշխարհում տեղի ունեցող իրադարձություններով: 2022 թ. առաջին եռամսյակում հիմնական գործընկեր երկրների տնտեսություններում նկատվել է տնտեսական աճ, սակայն ռուս-ուկրաինական հակամարտությամբ եւ դրա ա...
Քննարկվել են ԵՄ երկրներում առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունումը կանոնակարգող ընթացակարգերը
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հունիսի 13-ի նիստում քննարկվող համաձայնագիրը հնարավորություն է տալիս ԵՄ անդամ բոլոր պետությունների հետ սահմանել եւ իրականացնել միասնական ընթացակարգեր՝ կողմերի տարածքներում առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման հարցերում: Քննարկվում է «ՀՀ կ...
Համավարակի եւ 44-օրյա պատերազմի հետեւանքով գրանցված տնտեսական անկումից հետո 2021 թ. ՀՀ տնտեսությունը թեւակոխել է վերականգման փուլ
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2020 թ. համավարակի եւ 44-օրյա պատերազմի հետեւանքով գրանցված տնտեսական անկումից հետո 2021 թ. ՀՀ տնտեսությունը թեւակոխել է վերականգման փուլ՝ գրանցելով 5.7 տոկոս տնտեսական աճ: Տնտեսական աճն ուղեկցվել է ներքին պահանջարկի վերականգնմամբ: 2021 թ. տեղի է ու...
Կներդրվեն մարդու իրավունքների եւ ազատությունների հիմնարար խախտումների հանգեցրած դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու արդյունավետ մեխանիզմներ
Դատական օրենսգիրքը, հատկապես` 2020 թ. մարտի 25-ի փոփոխություններով, էականորեն բարելավել է կարգապահական պատասխանատվության կարգավորումները, սակայն առկա է կարգապահական պատասխանատվության ինստիտուտի կատարելագործման անհրաժեշտություն, հատկապես` մարդու իրավունքների հիմնարար խախտումների դեպքում դատավորին կար...
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 12:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը:...
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:...
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:...
Նիստեր կգումարեն ԱԺ մշտական հանձնաժողովները
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա հունիսի 13-ին՝ ժամը 12:00-ին, 314 սրահում: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հունիսի 13-ին` ժամը 14:00-ին, 414 դահլիճում կգումարի արտահերթ նիստ` հետյալ օրակարգով: Հունիսի 13-ին` ժամը 11:00-ին, 214 դահլիճում տեղի կունենա ...