21.06.2022
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Վանեցյանի հրաժարականի դիմումի մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Վանեցյանը հունիսի 21-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:
Հայկ Կոնջորյանը հանդիպել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպանին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին: Քննարկվել են Հայաստանի եւ Նիդերլանդների միջեւ միջխորհրդարանական կապերի զարգացման հեռանկարները, խորհրդարանական դիվանագիտությ...
Արմեն Գեւորգյանի ելույթը ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մշտական անդամ Արմեն Գեւորգյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում «Անվտանգության նոր մարտահրավերները Եվրոպայում. Եվրոպայի խորհրդի դերը» թեմայով քննարկման ընթացքում: «Պարո՛ն նախագահ, անցած տասնամյակների ընթացքում մեր կազմակերպությունը ձգտել է հետամուտ լինել այն...
Կվերանայվի Փաստաբանների պալատի ներքին կառավարումը
ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագրով եւ դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված է փաստաբանության ոլորտում բարեփոխումների իրականացում` որպես կարեւոր ռազմավարական նպատակ. ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանն ԱԺ մարդու իրավունքների պաշտ...
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:00-ին նախատեսված արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:...