Տպել
28.06.2022
Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպանին
1 / 4

Երկու երկրների միջեւ խորհրդարանական համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի: Ես պատրաստ եմ շարունակելու խորհրդարանական համագործակցությունը` որպես Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հունիսի 28-ին Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի հետ հանդիպման ժամանակ:

Արսեն Թորոսյանը Հայաստանի եւ Լիտվայի հարաբերությունների զարգացման գործում կարեւորել է խորհրդարանների բարեկամական խմբերի սերտ համագործակցությունը:

Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Շնորհավորելով Արսեն Թորոսյանին խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար նշանակվելու կապակցությամբ` դեսպանը հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի կազմակերպել երկու երկրների բարեկամական խմբերի անդամների հանդիպում: Նրա կարծիքով` փոխադարձ այցերն ու անմիջական շփումները նոր շունչ կհաղորդեն միջխորհրդարանական համագործակցությանը:

Արսեն Թորոսյանն էլ հավելել է, որ միջխորհրդարանական ձեւաչափը լավագույն հարթակն է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման համար:

Բարեկամական խմբի ղեկավարը երախտիքի խոսք է ուղղել Լիտվայի Հանրապետությանը` համավարակի դեմ պայքարում ցուցաբերած աջակցության, բժշկական թիմի օգնությամբ մարդկային կյանքեր փրկելու, ինչպես նաեւ պատվաստանյութեր նվիրաբերելու համար: ԱԺ պատգամավորը խոսել է ԵՄ-ում, ինչպես նաեւ միջազգային տարբեր կառույցներում փոխգործակցության խորացման անհրաժեշտության մասին:

Քննարկվել են նաեւ մի շարք այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները:
 
 


24.07.2024
Խորապես տպավորված եմ ցուցադրության գեղեցկությամբ ու ներդաշնակությամբ. հույս ունեմ, որ նման նախաձեռնությունները կլինեն շարունակական. Հակոբ Արշակյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի հետ հուլիսի 24-ին Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանի ուղեկցությամբ այցելել է «Իտալական արվեստի դրվագները Հայաստանում» խորագրով ցուցահանդես: Այն նվիրված է Իտալիայի ազգային տոնին...