Տպել
28.06.2022
Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պաշտպանության բնագավառում համագործակցությունն ընդլայնելու մեծ հնարավորություններ ունեն. դեսպան Ջոն Գալագեր
1 / 3

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հունիսի 28-ին հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալագերի, Վրաստանում եւ Հայաստանում Միացյալ Թագավորության պաշտպանության հարցերով հատուկ խորհրդական Քլեր Մաքյանի, աուդիտի հարցերով փորձագետ Ջոն Չեշայրի հետ:

Անդրանիկ Քոչարյանը, ողջունելով հյուրերին խորհրդարանում, նշել է, որ նախորդ հանդիպումը 3 տարի առաջ է եղել:  «Covid-19-ի, ապա նաեւ 44-օրյա պատերազմի հետեւանքով շատ ծրագրեր, այդ թվում` այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել նախորդ հանդիպմանը, կիսատ են մնացել, սակայն, հետպատերազմական շրջանում խաղաղության օրակարգը պետք է դարձնել առաջնահերթություն»,- ընդգծել է հանձնաժողովի նախագահը:

Անդրանիկ Քոչարյանը կարեւորել է միջազգային գործընկերների հետ անվտանգային հարցերի շուրջ համագործակցությունը` այս համատեքստում առանձնացնելով DCAF-ին, որի աջակցությամբ դեռեւս ապրիլ ամսին ՀՀ Ազգային ժողովի եւ կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունն ուսումնական այց է կատարել Շվեյցարիայի Համադաշնություն:

Հանձնաժողովի նախագահն առանձնահատուկ շեշտել է Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ համագործակցությունը ռազմական կրթության ոլորտում եւս: Անդրանիկ Քոչարյանը կարեւոր է համարել Հայաստանում զինված ուժերի բարեփոխումների իրականացման ճանապարհին Միացյալ Թագավորության հաջողված փորձի ուսումնասիրումը եւ կիրառումը` հատկապես նոր ձեւավորվելիք արտաքին հետախուզական եւ հատուկ ծառայությունների գործունեության շրջանակում:

Դեսպան Ջոն Գալագերը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, նշել է, որ Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պաշտպանության բնագավառում համագործակցությունն ընդլայնելու մեծ հնարավորություններ ունեն:

Քլեր Մաքյանն իր հերթին ներկայացրել է Պաշտպանության ներքին աուդիտի ու ռիսկի կառավարման բնագավառում ՀՀ ՊՆ-ի, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հետ համագործակցության հնարավորությունները: Անդրանիկ Քոչարյանը կարեւորել է այս բնագավառում համագործակցությունը ու վստահեցրել, որ այն կլինի իր անմիջական ուշադրության ներքո:

Կողմերը վստահեցրել են, որ հանդիպումները կլինեն շարունակական:
 


05.07.2024
Խորհրդարանականները Տավուշի մարզում հետեւել են սահմանազատված հատվածների ամրաշինական աշխատանքներին
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանական գործընկերների հետ պարբերաբար այցեր է իրականացնում Հայաստանի անվտանգության համար ռազմավարական նշանակության հատվածներ: Խորհրդանշական հուլիսի 5. ՀՀ Սահմանադրության օր: Այցը, թերեւս, պատահական չէր...

05.07.2024
ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունն աշխատանքային այցով Հայաստանում էր
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը: Նեղ կազմով տեղի ունեցած զրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը, որին մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ: Ողջունելով պատվիրակության ժամանումը Հա...

05.07.2024
Շնորհակալ ենք ԱՄՆ-ին Հայաստանի ժողովրդավարական տեսլականին շարունակական աջակցության համար. Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 5-ին ընդունել է ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը: Նեղ կազմով տեղի ունեցած զրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը, որին մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ: Ողջունելով պատվիրակության ժամանումը Հայաստան՝ ՀՀ ԱԺ նախագահը շնո...

05.07.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը տեղի կունենա հուլիսի 8-ին՝ ժամը 13:00-ին, 414 սրահում: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կհրավիրի հուլիսի 10-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: ...

05.07.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակության անդամների մամուլի ասուլիսը. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակության անդամների մամուլի ասուլիսի ուղիղ հեռարձակումը:...

05.07.2024
Ազգային ժողովն իր գործունեության ճանապարհին ջանք չի խնայելու ձեր կյանքն առավել բարեկեցիկ դարձնելու համար. Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության օրինապաշտ քաղաքացիներ, Հուլիսի 5-ին մենք նշում ենք մեր մայր օրենքի՝ Սահմանադրության օրը: 29 տարի առաջ այս օրը մեզանից շատերը, մեր մայրերն ու քույրերը, հայրերն ու եղբայրները համաժողովրդական հանրաքվեով ընդունեցին Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն...