29.06.2022
Աննա Վարդապետյանն ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազ
70 կողմ ձայնով Աննա Վարդապետյանն ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազ: Այս մասին հունիսի 29-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում տեղեկացրել է ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:
ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 70 պատգամավոր. բոլորն էլ կողմ են քվեարկել:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, շնորհավորելով Աննա Վարդապետյանին, տեղեկացրել է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 135-րդ հոդվածի եւ «Դատախազության մասին» օրենքի 43-րդ հոդվածի համաձայն՝ գլխավոր դատախազն իր պաշտոնը ստանձնում է Ազգային ժողովի նիստում տրված երդմամբ, որը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին:
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...