Տպել
08.07.2022
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 8-ին ընդունել է Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին:

Հանդիպման սկզբում ՀՀ ԱԺ նախագահը հետաքրքրվել է Ճապոնիայի նախկին վարչապետ Սինդզո Աբեի վիճակով, որի դեմ մահափորձ է կատարվել այսօր:

Կողմերը միմյանց շնորհավորել են Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:

Երկուստեք բարձրաձայնվել է մեր երկրների միջեւ բազմոլորտ համագործակցության անհրաժեշտությունը:

«Ճապոնիան մեզ համար կարեւորագույն գործընկեր է, եւ Հայաստանը շահագրգիռ է առեւտրատնտեսական կապերի խորացմամբ, մեր երկիր ճապոնական ներդրումների ներգրավմամբ, կրթության ոլորտում ուսանողների փոխանակման ծրագրերի իրականացմամբ, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, զբոսաշրջության եւ այլ ուղղություններով համագործակցության խորացմամբ»,-շեշտել է Ալեն Սիմոնյանը:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության կարեւորությանն առնչվող հարցեր:

Ճապոնիայի դեսպանը կարեւորել է ինտենսիվ փոխգործակցությունը տարբեր մակարդակներում՝ նշելով, որ շատ հաճախ ժողովրդական դիվանագիտությունն ավելի արդյունավետ դեր է ստանձնում՝ օգնելով դասական դիվանագիտությանը:


17.07.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը զրուցակցին շնորհավորել է Իրանում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունները բար...