Էստոնիայի հետ մենք ունենք բարեկամական հարաբերությունների շատ լավ պատմություն: Այդ պատմության հիմքերի վրա երկու երկրների համագործակցությունը զարգացնելու իրատեսական նախադրյալներ կան: Որպես Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար` կարեւորում եմ համագործակցությունը նաեւ երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ խորհրդարանական հարթակում. ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հուլիսի 8-ին Հայաստանում Էստոնիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդի հետ հանդիպման ժամանակ:
Էստոնիայի դեսպանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ օրակարգային են փոխադարձ այցերն ու հանդիպումները, քննարկումներն ու մի շարք ոլորտներում համագործակցության ակտիվացումը:
Բարեկամական խմբի ղեկավարը հավելել է, որ միջխորհրդարանական ձեւաչափը լավագույն հարթակն է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման համար, իսկ փոխադարձ այցերն ու անմիջական շփումները նոր շունչ կհաղորդեն միջխորհրդարանական համագործակցությանը: Նա նաեւ ընդգծել է, որ Էստոնական հաջողված փորձը միշտ օրինակելի է եղել Հայաստանի համար մի շարք բնագավառներում, ինչպիսիք են թվային տեխնոլոգիաները, կրթությունն ու առողջապահությունը, եւ կա ներուժ այդ ոլորտներում ակտիվ համագործակցության համար:
Արսեն Թորոսյանը նշել է, որ Հայաստանն իր գործընկերներից, այդ թվում` Էստոնիայից, ակնկալում է աջակցություն մեր հարեւանների հետ հարաբերությունների կարգավորման գործում` դիվանագիտական ջանքերի գործադրման միջոցով, ինչը, ի վերջո, կբերի տարածաշրջանի երկրների միջեւ խաղաղության հաստատման, որը կարեւոր է ոչ միայն մեր տարածաշրջանի երկրների համար, այլ ավելի լայն համատեքստում` հաշվի առնելով վերջին շրջանի աշխարհաքաղաքական զարգացումները, եւ դրա հետեւանքով առաջացած տնտեսական ճգնաժամն ու ավանդական տրանսպորտային հաղորդակցությունների խափանումը մեր մայրցամաքի արեւելյան եւ արեւմտյան հատվածների միջեւ:
Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում 2023 թ. պետական բյուջեի ծրագրերը
Գյուղատնտեսության ոլորտը զարգացնելու նպատակով նախատեսվում է հատկացնել 29,9 մլրդ դրամ, որից արտաքին աղբյուրներով ֆինանսավորվող միջոցառումների համար՝ 2,5 մլրդ դրամ. ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը 2023 թ. պետական բյուջեի նախնական տարբերակը համապատասխան մասով քննարկելու ժամանա...
Շրջակա միջավայրի նախարարության ՀՀ 2023 թ. բյուջետային հայտը ներառում է 6 ծրագիր եւ 24 միջոցառում
Շրջակա միջավայրի նախարարության կողմից ՀՀ 2023 թ. բյուջետային հայտը ներառում է գործող 6 ծրագիր եւ 24 միջոցառում, համաձայն որի՝ ներկայացված ֆինանսավորման ծավալը գործող ծրագրերի մասով կազմում է 7,496,603.9 հազար դրամ՝ առանց «Կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի պահպանման ծախսերի, ինչը 2022 թ. 6,865,538.4 հազարդ...
Բեռլինում տեղի է ունեցել Խորհրդարանական փաստաթղթերի եւ հետազոտությունների եվրոպական կենտրոնի կազմակերպած աշխատաժողովը
Բեռլինում՝ Բունդեսրաթում, հունիսի 30-ից հուլիսի 1-ը տեղի է ունեցել Խորհրդարանական փաստաթղթերի եւ հետազոտությունների եվրոպական կենտրոնի (European Centre for Parliamentary Research and Documentation (ECPRD)) կազմակերպած՝ «Խորհրդարանների բյուջետային ինքնիշխանությունը» խորագրով աշխատաժողովը: Քննարկվել ե...
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի, Ֆինլանդիայի, Լիտվայի եւ Էստոնիայի դեսպաններին
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 8-ին ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին, Ֆինլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիրստի Նարինենին, Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին եւ Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Կա...
ԱԺ մշտական հանձնաժողովներում սկսվել են գալիք տարվա պետական բյուջեի նախնական քննարկումները
ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովները Վահե Ղալումյանի եւ Գեւորգ Պապոյանի նախագահությամբ հուլիսի 8-ին քննարկել են 2023 թ. պետական բյուջեի նախնական տ...
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 8-ին ընդունել է Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին: Հանդիպման սկզբում ՀՀ ԱԺ նախագահը հետաքրքրվել է Ճապոնիայի նախկին վարչապետ Սինդզո Աբեի վիճակով, որի դեմ մահափորձ է կատարվել այսօր: Կողմերը միմյանց շնորհավորել են Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ...
Ալեն Սիմոնյանն ընդունել է Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 8-ին ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին: Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների խորհրդարանների փոխգործակցության առաջնահերթություններն ու խորհրդարանական դիվանագիտության շրջանակում համագ...