Տպել
31.08.2022
Հայաստան-Ֆրանսիա միջխորհրդարանական հարաբերությունները եւ համագործակցությունը բարձր մակարդակի վրա են. Վլադիմիր Վարդանյան
1 / 3

Հայաստան-Ֆրանսիա միջխորհրդարանական հարաբերությունները եւ համագործակցությունը բարձր մակարդակի վրա են: Այս մասին ասել է Հայաստան-Ֆրանսիա խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանն օգոստոսի 31-ին Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստոֆ Քացահյանի հետ հանդիպման ընթացքում:

Ընդգծելով Հայաստանի ավանդական բարեկամական կապերը Ֆրանսիայի խորհրդարանի հետ՝ Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ մեծապես գնահատում է բարեկամական խմբի գործունեությունը, ինչպես նաեւ խորհրդարանական ձեւաչափով համագործակցության շարունակական ամրապնդումը:

Վլադիմիր Վարդանյանը հույս է հայտնել, որ առաջիկայում Ֆրանսիայի Ազգային ժողովում Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ձեւավորումը նոր թափ կհաղորդի հայ-ֆրանսիական միջխորհրդարանական համագործակցությանը:

Քրիստոֆ Քացահյանը նաեւ տեղեկատվություն է ներկայացրել Ֆրանսիայի նորընտիր Ազգային ժողովի ձեւավորման վերաբերյալ: 
  
Կողմերն ընդգծել են երկուստեք հանդիպումների կարեւորությունը, անդրադարձել Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի, Հայաստան-Ֆրանսիա խորհրդարանական բարեկամական խմբի  գործունեությանը, ինչպես նաեւ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքներին:
 


17.07.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը զրուցակցին շնորհավորել է Իրանում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունները բար...