Տպել
01.09.2022
Հակոբ Արշակյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Starmus VI» փառատոնի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի ամփոփիչ նիստը
1 / 10

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, «Starmus VI. 50 տարի Մարսի վրա» 6-րդ փառատոնի կազմակերպչական աշխատանքների համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանի գլխավորությամբ սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը շնորհավորել է ներկաներին Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունն առանձնակի ուշադրության է արժանացնում կրթության եւ գիտության ոլորտը:  Հակոբ Արշակյանի խոսքով՝ «STARMUS» 6-րդ փառատոնի անցկացումը եւս գիտության զարգացման կարեւորագույն նախաձեռնություններից է:

Փառատոնի միջազգային կազմակերպչական թիմի եւ հայաստանյան միջգերատեսչական աշխատանքային խմբի ներկայացուցիչները քննարկել են փառատոնի շրջանակում նախատեսվող միջոցառումների անցկացմանն առնչվող տեխնիկական եւ բովանդակային բազմաբնույթ հարցեր:

Նիստի ավարտին ամփոփելով բոլոր առաջարկներն ու դիտողությունները՝ Հակոբ Արշակյանը կարեւորել է նման լայնամասշտաբ եւ հեղինակավոր միջոցառման պատշաճ կազմակերպումն ու անցկացումը:

Նիստին մասնակցել է նաեւ փառատոնի համահիմնադիր տնօրեն Գարիկ Իսրայելյանը:


08.08.2024
Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի մարզում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Վայոց ձորի մարզ կատարած աշխատանքային այցը մեկնարկել է Նորավանքի վանական համալիրից, որտեղ ԱԺ նախագահին դիմավորել է մարզի հոգեւոր թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը: Դրանից հետո Ալեն Սիմոնյանն այցելել է Ջերմուկ, հանդիպել տեղի բնակիչներին, այնուհետե...