Տպել
02.09.2022
Արցախի Անկախության օրվա առթիվ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորանքն Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին
1 / 1

Հարգելի՛ պարոն Թովմասյան,

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից Ձեզ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին եւ ամբողջ արցախահայությանն եմ հղում իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն Արցախի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:

Աշխարհաքաղաքական տեկտոնական ցնցումներին, ներքին ու արտաքին սպառնալիքներին դիմագրավելու համար մենք, առավել քան երբեւէ, պետք է լինենք միասնական, համախմբված եւ ուժեղ՝ հանուն սեփական հայրենիքի, պետականության, ժողովրդի ազատության ու անկախության պահպանման:

Հավերժ փառք ու խոնարհում անկախության եւ պետականության պահպանման համար մարտնչած մեր քաջորդիներին, որոնք իրենց արյամբ են սրբագործել հայոց հողը:

Պարոն նախագահ, վերստին շնորհավորելով այս նվիրական տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, արգասաբեր աշխատանք, իսկ Արցախի արարող ժողովրդին՝ հարատեւ խաղաղություն եւ բարօրություն: