Տպել
05.09.2022
Համաձայնագրով կբարձրացվի պետական ծառայությունների արդյունավետությունը, կբարելավվի դրանց հասանելիությունը բիզնեսի եւ քաղաքացիների համար
1 / 3

2022 թ. մարտի 15-ին եւ մարտի 18-ին Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ ստորագրված ««Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 5-ին գումարած նիստում:

Առաջարկվող չորրորդ ծրագիրը հիմնվում է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացված նախորդ երեք ՊՀԱԾ-ների ձեռքբերումների վրա՝ նպատակ ունենալով խթանել Հայաստանում հանրային հատվածի գործառույթների եւ ծառայությունների արդիականացման ուղղությամբ GovTech` հանրային հատվածի արդիականացման համապետական մոտեցման ներդնումը: Ծրագիրը հաջողությամբ իրականացնելու արդյունքում ակնկալվում է բարձրացնել ընտրված պետական ծառայությունների արդյունավետությունն ու բարելավել դրանց հասանելիությունը բիզնեսի եւ քաղաքացիների համար: Ծրագիրը համահունչ է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրին:

Հիմնական զեկուցող ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը հայտնել է, որ ծրագրի ընդհանուր գումարը կազմում է 26 մլն 500 հազար եվրո: Վարկի մարման ժամկետը 25 տարի է, որից արտոնյալ ժամկետը՝ 14.5 տարի, վարկի տարեկան տոկոսադրույքը՝ բազիսային տոկոսադրույք (6-ամսյա EURIBOR) գումարած լողացող սպրեդ: Վարկի չմասհանված գումարի նկատմամբ հաշվարկվում է պարտավորության վճար՝ տարեկան 0.25 տոկոս դրույքաչափով՝ համաձայնագրի ստորագրումից 60 օր հետո, վճարվում է կիսամյակային կտրվածքով՝ տոկոսավճարների վճարման հետ միաժամանակ: Նախատեսված է նաեւ միանվագ կոմիսիոն վճար՝ վարկի գումարի 0.25 տոկոսի չափով:

Վարկային համաձայնագրի նախագիծը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համար կառաջացնի լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ:

Պատգամավորների հարցերին ի պատասխան՝ Աշոտ Մուրադյանը հայտնել է, որ նախորդ ծրագրերի իրականացմանը զուգահեռ ոլորտում ծառայությունների որակի աճ է նկատվել:

Օրենքի նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Այն կընդգրկվի ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Մինչեւ ԱԺ լիագումար նիստում հարցի քննարկումը՝ գործադիր մարմնից կներկայացվի տեղեկատվություն նախորդ երեք ծրագրերի կատարման արդյունքների վերաբերյալ:


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի Սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...