Տպել
05.09.2022
Համաձայնագիրը թույլ կտա ԵԱՏՄ անդամ երկրների վարկային բյուրոներին փոխանակել վարկային տեղեկատվություն
1 / 8

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում վարկային պատմությունների կազմի մեջ մտնող տեղեկությունների փոխանակման կարգի մասին»  համաձայնագրով սահմանվում է վարկային պատմությունների կազմում ներառվող տեղեկությունների փոխանակման կարգը: Այդպիսի տեղեկությունների օգտագործումը միտված է նպաստելու ֆինանսական շուկաների ինտեգրացիոն գործընթացների խորացմանը եւ ԵԱՏՄ շրջանակներում ընդհանուր ֆինանսական շուկայի ձեւավորմանը: Համաձայնագրի նպատակն է վարկային ռեսուրսներին հասանելիության տեսանկյունից ապահովել հավասար պայմաններ ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների համար՝ անկախ իրենց փաստացի գտնվելու վայրից:

Համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը քննարկվել է ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 5-ի նիստում:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանի խոսքով՝ վարկային պատմության փոխանակումը տեղի է ունենալու բացառապես վարկային պատմություն ունեցող քաղաքացու համաձայնության դեպքում: Ենթադրվում է, որ տեխնիկական պահանջների վերաբերյալ ԵԱՏՄ հանձնաժողովը՝ ի դեմս խորհրդի, պետք է սահմանի նվազագույն տեխնիկական պայմաններ:

Պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը կարեւորել է քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության հարցը, քանի որ այստեղ անվտանգության խնդիր կա: ԿԲ փոխնախագահը վստահեցրել է, որ արվելու է հնարավորը՝ տեղեկատվության ոչ իրավաչափ փոխանցումը նվազագույնի հասցնելու կամ բացառելու համար:

Օրինագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Հանձնաժողովը նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել Կառավարության ներկայացրած «Մաքսային կարգավորման մասին» եւ կից օրենսդրական փաթեթին:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի տեղեկացմամբ՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո Կառավարությունը լրամշակել է փաթեթը:

Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ մաքսային կարգավորման մասին օրենսդրությունը «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրով հաստատված՝ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով, ինչպես նաեւ ԵԱՏՄ շրջանակում ընդունված այլ իրավական ակտերով սահմանված կարգավորումներին համապատասխանեցնելու հանգամանքով: Փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է կարգավորել վերոնշյալ պայմանագրով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ազգային օրենսդրությանը վերապահված հարաբերությունները, սահմանել մաքսային ոլորտում իրավախախտումների մասով պատասխանատվության միջոցները:

Փաթեթը կքննարկվի ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում:


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի Սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...