Գործադիրն առաջարկում է վավերացնել ««ՀՀ կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ ՀՀ քաղաքացիների եւ Բելառուսի Հանրապետության քաղաքացիների առանց արտոնագրերի փոխայցելությունների մասին» համաձայնագրում լրացում կատարելու մասին» արձանագրությունը:
Նախագծով մի կողմի պետության քաղաքացիները մյուս կողմի պետության տարածք մուտք գործելու ամսաթվից 30 օրվա ընթացքում կազատվեն մուտքի՝ պետության իրավասու մարմիններում գրանցվելու (ըստ գտնվելու վայրի՝ հաշվառման կանգնելու) պարտականությունից: 30 օրից ավելի գտնվելու դեպքում քաղաքացին պարտավոր է գրանցվել իրավասու մարմիններում՝ այդ պետության օրենսդրությանը համապատասխան:
Հարցն Էդուարդ Աղաջանյանի նախագահությամբ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը:
Հարակից զեկույցում Սարգիս Խանդանյանը կարծիք է հայտնել, որ արձանագրության վավերացումը կդյուրացնի Հայաստանի եւ Բելառուսի առանց արտոնագրերի փոխայցելությունների մեխանիզմները:
Պատգամավոր Գուրգեն Արսենյանը եւս կարեւորել է առաջարկվող կարգավորումը՝ նշելով, որ արտերկրում գտնվող մեր հայրենակիցներին հնարավորություն է տրվում հստակ պատկերացում ունենալ այդ երկրի տարածքում մնալու ժամկետների եւ իրավական կարգավիճակի վերաբերյալ:
Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:
Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում էր Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունը: Առանձնազրույց, ընդլայնված կազմով հանդիպում: Կողմերը փաստել են Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոս...