ՀՀ Ազգային ժողովը սեպտեմբերի 13-ի նիստում քննարկել եւ ընդունել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի եւ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունն Ադրբեջանի զինված հարձակման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանին տեղեկացրել է, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածին համապատասխան ներկայացրել է ԱԺ հայտարարության նախագիծ՝ Ադրբեջանի զինված հարձակման վերաբերյալ:
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ հայտարարության համահեղինակ Վլադիմիր Վարդանյանը ներկայացրել է ԱԺ հայտարարության նախագիծը: Տեքստը՝ կից
հղմամբ:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը հետաքրքրվել է, թե արդյո՞ք ԱԺ հայտարարությունում ներառվել են ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների առաջարկները:
Ի պատասխան՝ Վլադիմիր Վարդանյանը հայտնել է, որ առավոտյան ժամը 09:40-ից սկսած՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն աշխատել է ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունների հետ, որոնք ներկայացրել էին առանձին առաջարկների փաթեթներ:
««Հայաստան» խմբակցության առաջարկներն ուղղակիորեն վերաբերելի չէին երեկ սանձազերծված ագրեսիվ գործողություններին: «Պատիվ ունեմ» խմբակցության առաջարկների մի մասը վերաբերելի էր որոշ մասով ստեղծված իրավիճակին, եւ մենք պատրաստ էինք մասնակիորեն հաշվի առնել այդ առաջարկները նշված հայտարարության մեջ: Ուզում եմ հստակ նշել, որ մեզ համար կարեւոր էր այսօր դահլիճում ունենալ միասնականություն խորհրդարանական խմբակցությունների միջեւ: Ցավոք, դա չստացվեց»,- ասել է Վլադիմիր Վարդանյանը:
Պատգամավորը հայտնել է, որ ընդդիմադիր գործընկերների առաջարկների մի մասն անընդունելի էր, այդ պատճառով նրանց առաջարկները չեն ներառվել ԱԺ հայտարարությունում:
Արծվիկ Մինասյանը, ԱԺ «Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացնելով, նշել է, որ իրենք հայտարարությանը դեմ չեն, սակայն, իրենց կարծիքով, այն ամբողջական չէ եւ ոչ մի լուծում չի պարունակում: «Եթե տրամադրված չլինեինք մեր պետականության պաշտպանության մասով, այս կարեւորագույն կետերը չէինք ասի»,- նշել է նա եւ տեղեկացրել, որ այս իրավիճակում «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը:
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: ԱԺ նախագահի ելույթը՝
այստեղ:
65 կողմ ձայնով խորհրդարանն ընդունել է հայտարարությունը:
Ազգային ժողովը հերթական նիստի աշխատանքը կշարունակի սեպտեմբերի 14-ին՝ ժամը 10:00-ին:
Հազար ափսոս, որ նույնիսկ այս իրավիճակում չեք կարողանում ՀՀ շահը սպասարկել. Սիմոնյանը՝ ընդդիմությանը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ է ունեցել Ադրբեջանի զինված հարձակման վերաբերյալ ԱԺ հայտարարության քննարկման ժամանակ: Խորհրդարանի ղեկավարը, դիմելով ընդդիմադիր պատգամավորներին, հարցրել է՝ ինչի՞ն են իրենք մասնակցելու, ի՞նչ պետք է լինի, որ այ...
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունն Ադրբեջանի զինված հարձակման վերաբերյալ
ՀՀ Ազգային ժողովը սեպտեմբերի 13-ի նիստում քննարկել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի եւ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունն Ադրբեջանի զինված հարձակման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը: Քննարկու...
Մենք պետք է բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանենք ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը. ՀՀ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 13-ի ԱԺ նիստում ելույթի ժամանակ անդրադարձել է տարածաշրջանային ենթակառուցվածքների բացմանը՝ նշելով. «Ադրբեջանը, այլակերպելով 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, խոսում է Հայաստանի տարածքով միջանցք ունենալու մասին: Մեր դիրքորոշումը հետեւյալն է՝ ՀՀ տարածքով մեն...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՀՀ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ
Կեսգիշերին Ադրբեջանի զինված ուժերը հարձակողական գործողություններ են ձեռնարկել Հայաստանի Հանրապետության ուղղությամբ. չորս ուղղություններով, հետագայում երկու-երեք ուղղություն եւս ավելացել է: Ադրբեջանը փորձում է ներկայացնել, թե այդ գործողությունները եղել են ի պատասխան հայկական կողմի սադրանքների: Պետք է...
Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
Սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են այսօր կեսգիշերն անց ադրբեջանական սադրանքի հետեւանքով զոհված մեր հայրենակիցների հիշատակը: Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ ստեղծված իրավիճակ...