Տպել
15.09.2022
Տիգրան Հակոբյանն ընտրվել է ՀՌՀ անդամ
1 / 1

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջարկել է Տիգրան Հակոբյանի թեկնածությունը:

ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրել է ընտրության արդյունքները: 66 կողմ ձայնով Տիգրան Հակոբյանն ընտրվել է ՀՌՀ անդամի պաշտոնում: Ընտրությանը 107 պատգամավորից մասնակցել է 66-ը:

«ԱԺ կանոնակարգ» օրենքի 135-րդ հոդվածի 4-րդ մասի եւ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ԱԺ կողմից ընտրված ՀՌՀ անդամը պաշտոնը ստանձնելիս երդվել է:

«Ստանձնելով կարգավորող պետական մարմնի անդամի պարտականությունները՝ երդվում եմ հավատարիմ լինել Սահմանադրությանը եւ օրենքներին, պաշտպանել մարդու իրավունքները եւ հիմնարար ազատությունները, աջակցել քաղաքացիական հասարակության ձեւավորմանը՝ կարծիք ազատ արտահայտելու իրավունքի, տեղեկատվության ազատության եւ բազմակարծության ապահովման միջոցով: Երդվում եմ, որ պարտականություններս կկատարեմ անաչառ, առավելագույն բարեխղճությամբ եւ ազնվությամբ, կգործեմ հրապարակային, անկողմնակալության եւ արդարության սկզբունքով՝ անկախ որեւէ քաղաքական կամ տնտեսական շահից»,-նշել է Տիգրան Հակոբյանը:

Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստի աշխատանքը:


16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...