Տպել
16.09.2022
Ինչպես Հայաստանն է եղել բարեկամ եւ ստրատեգիական պատշաճ գործընկեր ու դաշնակից, Հայաստանի նկատմամբ էլ պետք է լինի նույնանման աջակցություն. Հայկ Մամիջանյան
1 / 3

Այս պահին, թեեւ հարաբերական դադար է առաջնագծում, բայց դեռեւս պարզ չէ, թե ինչ իրական դրդապատճառներ դա ունի. այս մասին նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը սեպտեմբերի 16-ին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում: Պատգամավորը նաեւ անդրադարձել է ՄԱԿ-ում  Հայաստանի ներկայացուցչի հայտարարությանը, ըստ որի՝ Ադրբեջանը հարձակում է ծրագրում նաեւ Նախիջեւանի ուղղությամբ:  Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ մոտ 10 տարի առաջ Նախիջեւանում տեղակայված էր ադրբեջանական բանակային  կորպուսներից մեկը, որը վերածվել է համազորային բանակի: «Նախիջեւանի ինքնավար հանրապետությունում տեղակայված առանձին համազորային բանակն աչքի է ընկնում նրանով, որ ուսումնական հիմնական գործընթացը բավականին ներդաշնակեցված են Թուրքիայի զինված ուժերի հետ, որը մեծ սպառնալիք է Հայաստանի համար»,- ընդգծել է նա:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Նախիջեւանի կողմից հարձակում տեղի ունենալու դեպքում արդյո՞ք կունենանք մեր ռազմավարական գործընկերների, միջազգային հանրության, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատշաճ արձագանք եւ ռազմական օգնության տեսքով աջակցություն, նշել է, որ ակնկալիքները մեր ռազմավարական դաշնակցից եւ ՀՀ բարեկամ այլ երկրներից շարունակում են ե՛ւ ժողովրդի, ե՛ւ իրենց համար մնալ նույնը: «Այսինքն՝ ինչպես Հայաստանն է եղել բարեկամ եւ ստրատեգիական պատշաճ գործընկեր ու դաշնակից, կարծում եմ, որ սա այն պահն է, որ Հայաստանի նկատմամբ էլ պետք է լինի նույնանման աջակցություն»,- նշել է նա:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...