Տպել
22.09.2022
Չափազանց մտահոգված ենք ինչպես նախորդ տարիներին տեղի ունեցած, այնպես էլ նախորդ շաբաթվա իրադրությամբ. Մարկ Դեմեսմեկեր
1 / 12

Մենք փորձում ենք քրեականացնել կամ հանցանքի վերածել ցեղասպանության մերժումը: Պետք է նշեմ, որ Բելգիան առաջին երկրներից է, որն ամբողջությամբ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, եւ մեր ուժերի ներածին չափով փորձում ենք բոլոր հնարավոր հարթակներում պաշտպանել այն եւս: Նշեմ նաեւ, որ չափազանց մտահոգված ենք ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ նախորդ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած իրադրությամբ, որովհետեւ, ինչպես տեսնում ենք, Ադրբեջանը կրկին ագրեսիվ գործողություններ է իրականացնում Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ. նշել է Բելգիայի Թագավորության խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարկ Դեմեսմեկերը, որի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է:

Բելգիայի Թագավորության խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարկ Դեմեսմեկերի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 22-ին ԱԺ Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի ղեկավար Արմեն Ռուստամյանի ուղեկցությամբ  այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Հյուրերը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստերին:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...