01.10.2022
Վյաչեսլավ Վոլոդինի հրավերով Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական հրավեր է ստացել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինից, որում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի՛ պարոն Սիմոնյան, ՌԴ Պետդումայի եւ ՀՀ ԱԺ-ի միջեւ փոխգործակցության զարգացման նպատակով պաշտոնական այցով հրավիրում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնություն»:
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք կմեկնի հոկտեմբերի 9-ին:
Նախատեսվում է եռօրյա այց:
Նման հանդիպումները կարեւոր են նաեւ հայկական փորձի ներկայացման տեսանկյունից. ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչները ճանաչողական այցով Շվեդիայի խորհրդարանում էին
ՀՀ ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչները սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 1-ը «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում ճանաչողական այցով հյուրընկալվել էին Շվեդիայի խորհրդարանում (Ռիկսդագ)՝ ծանոթանալու Ռիկսդագի աշխատակազմի գործունեությանը, ընդլայնելու համագործակցությունը եւ փորձի փոխանակումը տա...