Տպել
13.10.2022
ՍԾՏՀ ԽՎ հեռավար նիստում Գեղամ Մանուկյանը խոսել է 2022 թ. սեպտեմբերյան ագրեսիայի պատճառով ՀՀ տարածքում հազարավոր ներքին տեղահանվածների, ՀՀ սուվերեն տարածքների բռնագրավման մասին
1 / 1

Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում (ՍԾՏՀ ԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը հոկտեմբերի 13-ին մասնակցել է  ՍԾՏՀ ԽՎ մշակութային, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի 59-րդ հեռավար նիստին:

«ՍԾՏՀԿ անդամ պետություններում փախստականների հոսքի պատճառով առաջացած ճգնաժամի սոցիալական հետեւանքները» զեկույցի քննարկման ընթացքում Գեղամ Մանուկյանը պահանջել է վերականգնել դրա նախագծում ՀՀ-ի առաջարկած Լեռնային Ղարաբաղի հայ փախստականներին վերաբերող պարբերությունը, որը զեկույցի հեղինակ, ադրբեջանական պատվիրակության անդամը հեռացրել էր Թուրքիայի առաջարկությամբ: Հայ եւ ադրբեջանցի պատգամավորների միջեւ ծավալված բուռն բանավեճի ընթացքում Գեղամ Մանուկյանը բարձրաձայնել է ինչպես 44-օրյա պատերազմի հետեւանքով ադրբեջանական օկուպացիայի փաստերը, այնպես էլ խոսել է 2022 թ. սեպտեմբերյան ագրեսիայի պատճառով ՀՀ տարածքում հազարավոր ներքին տեղահանվածների, ՀՀ սուվերեն տարածքների բռնագրավման մասին:

ԱԺ պատգամավորը կտրուկ հակադարձել է ադրբեջանական կողմի այն պնդմանը, թե այլեւս Լեռնային Ղարաբաղի հակամարտություն եւ արցախահայության ինքորոշման հարց գոյություն չունի, եւ այն չի քննարկվում Փաշինյան-Ալիեւ հանդիպումների ընթացքում: Գեղամ Մանուկյանը շեշտել է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցը մնում է օրակարգում եւ սպառված չէ: Նա պարզաբանել է, որ վերջերս շրջանառվող 1991 թ. դեկտեմբերի 8-ին կնքված Ալմա-Աթայի հռչակագիրը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը վավերացրել է վերապահումով, ու ամրագրել, որ տարածքային ամբողջականությունը չի վերաբերում ազգերի ինքնորոշման իրավունքից հրաժարմանը: «Ալմա-Աթայի հռչակագրին Ադրբեջանը միացել է, երբ արդեն հռչակված է եղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»,-հայտարարել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Հայկական կողմը դեմ է քվեարկել զեկույցին եւ պատրաստվում է վեճի առարկա պարբերությունը կրկին քննարկման ներկայացնել արդեն դեկտեմբերին կայանալիք Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում:


13.10.2022
Հայաստանը շարունակում է կիրառել բոլոր հնարավոր միջազգային մեխանիզմները, որպեսզի վերականգնի տարածքային ամբողջականությունը եւ ապահովի խաղաղությունը տարածաշրջանում. Ծովինար Վարդանյանի ելույթը Միջխորհրդարանական միության 145-րդ վեհաժողովում
Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Ծովինար Վարդանյանը հոկտեմբերի 13-ին ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 145-րդ վեհաժողովի ընդհանուր քննարկման ժամանակ: Պատգամավորը նշել է. «Հարգարժա՛ն նախագահ, հարգելի՛ գործընկերներ, 2018 թ. Հայաստանում խաղաղ թավշյա հեղափոխություն է տ...

13.10.2022
Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում անհապաղ հետ քաշվել Հայաստանի տարածքի բոլոր հատվածներից եւ ազատ արձակել իրենց վերահսկողության տակ գտնվող ռազմագերիներին. ԵԽԽՎ համազեկուցողներ
Մենք մտահոգված ենք Ադրբեջանի զինված ուժերի կողմից ենթադրյալ ռազմական հանցագործությունների կամ անմարդկային վերաբերմունքի մասին բազմաթիվ զեկույցներով. ասել են Հայաստանի պարտավորությունների եւ հանձնառությունների մշտադիտարկման հարցերով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ Կիմմո Կիլ...

13.10.2022
Մամուլի ասուլիսի հրավեր
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ին, ԱԺ ոսկեզօծ դահլիճում Հայաստան այցելած Շվեյցարիայի խորհրդարանի պատվիրակության անդամները ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո հանդես կգան մամուլի ասուլիսով: ...

13.10.2022
Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի պաշտպանելու իր էքզիստենցիալ գոյությունը. Վլադիմիր Վարդանյան
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մշտական անդամ Վլադիմիր Վարդանյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում՝ նշելով. «Շնորհակալություն, տիկի՛ն նախագահող, Շնորհակալություն, սիրելի՛ գործընկերներ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն քաղաքական խմբերին, որոնք աջակցում եւ փաստացիորեն ներկայաց...

13.10.2022
Անհնար է խոսել խաղաղության մասին, մինչ կրակում են քեզ վրա, մինչ օկուպացնում են քո տարածքը. Ռուբեն Ռուբինյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում: Ռուբեն Ռուբինյանը նշել է. «Շնորհակալ եմ, տիկի՛ն նախագահող: Թույլ տվեք սկզբում շնորհակալություն հայտնել բոլոր նախորդ բանախոսներին, հատկապես՝ պարոն Գավանին, ճշմարտությունը ներկ...