Տպել
14.10.2022
Ներգաղթած քաղաքացիները լուրջ ազդեցություն են ունենում Հայաստանի տնտեսության ակտիվության վրա. Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել
1 / 9

2022 թ. սկսված աշխարհաքաղաքական խոր տեղաշարժերն ու դրանց զարգացման միտումները, ի թիվս այլ հարցերի, հանգեցրել են նաեւ միգրացիոն հոսքերի ծավալների կտրուկ ավելացմանը: Հայաստանը եւս անմասն չի մնացել այդ երեւույթների ազդեցությունից: Անցած ամիսներին Հայաստան են եկել ՏՏ ոլորտի մեծ թվով մասնագետներ, որոնց մեծ մասը՝ Ռուսաստանից: Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին շարունակվել է ԵԱՏՄ երկրներից Հայաստան ներհոսքը. ՏՏ-ից բացի՝ մեծ թիվ են կազմել նաեւ այլ ոլորտների ներկայացուցիչները: Հոկտեմբերի 14-ի ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը:

Հանձնաժողովը հրավիրել էր նիստ՝ նպատակ ունենալով քննարկելու մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին ԵԱՏՄ անդամ երկրներից դեպի Հայաստան աշխատանքային միգրացիայի ազդեցությանը մեր երկրի տնտեսության վրա, միգրացիոն հոսքերի արդյունավետ կառավարմանը, հյուրանոցային տնտեսությանը, բնակֆոնդի ծավալներին առնչվող եւ այլ հարցեր:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Արզումանյանը նշել է, որ մինչեւ վերջին աշխարհաքաղաքական իրադարձությունները, Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում աշխատուժ արտահանող երկիր էր. ՀՀ շուրջ 80-100 հազար քաղաքացի ամեն տարի մեկնել է այլ երկրներ սեզոնային աշխատանքների: Փոխնախարարը պարզաբանել է, որ ԱՊՀ եւ ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիները մինչեւ 180 օր կարող են ազատ մնալ համաձայնության անդամ հանդիսացող երկրի տարածքում: Այդ ժամկետը լրանալուց հետո, եթե ԵԱՏՄ անդամ երկրի քաղաքացին  ցանկանում է մնալ տվյալ երկրում, ապա գործատուի հետ աշխատանքային պայմանագրի առկայությունը հնարավորություն է ընձեռում ԵԱՏՄ անդամ երկրի տարածքում մնալ անժամկետ: Մյուս կողմից՝ Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի միջեւ առկա կարգավորումներով՝ այն  քաղաքացիները, որոնք ժամանակավոր հաշվառվում են երկրի որեւէ բնակության հասցեում, կարող են անժամկետ մնալ տվյալ երկրում:

Փոխնախարարը ներկայացրել է այն ծրագրերը, որոնք նախարարությունը նախաձեռնել է՝ թեթեւացնելու ներգաղթյալների կեցության եւ աշխատանքի հետ կապված խնդիրները: Նրա խոսքով՝ ներգաղթած քաղաքացիները լուրջ ազդեցություն են ունենում Հայաստանի տնտեսության ակտիվության վրա:

2022 թ. հուլիսի դրությամբ Հայաստան է ժամանել ՏՏ ոլորտի շուրջ 5.900 քաղաքացի, որի 84 տոկոսը՝ ՌԴ-ից:

Փոխնախարարի խոսքով՝ ունենք բնակարանային ֆոնդի խնդիրներ. վարձով տրվող բնակարանների գները չափազանց բարձրացել են, ինչն ազդել է նաեւ ՀՀ քաղաքացիների վրա: «Ունենք մեծ բնակֆոնդ, որը չի օգտագործվում: Մոտ 200 հազար նման բնակարաններ կան: Նախարարությունը մշակում է ծրագրեր՝ լուծելու բնակարանային հարցը: Քննարկվում են մի քանի տարբերակներ: Կան մոդելներ, որոնք լրամշակման փուլում են»,- նշել է Արմեն Արզումանյանը:

Պատգամավորները հետաքրքրվել են, թե ինչ է արել նախարարությունը, որպեսզի Հայաստան եկած օտարերկրյա քաղաքացիներն իրենց աշխատուժն ինտեգրեն մեր տնտեսությունում:

Արմեն Արզումանյանը նշել է, որ խնդրին իրավիճակային որոշ լուծումներ տրվել է, սակայն ժամանակ է հարկավոր որոշակի վերլուծություններ անելու եւ առաջարկներ ներկայացնելու համար: Նախարարությունը հանդիպումներ է ունեցել ներգաղթած մոտ 40 անձանց հետ, նրանց խնդիրներին լուծումներ տվել: «Մեծ պլաններ ունենք, ինստիտուցիոնալ խնդիրներ լուծելու մոդելներ ունենք, որոնք լրամշակման կարիք ունեն: Մինչեւ տարեվերջ 1-2 նախագիծ կյանքի կկոչենք»,- ասել է փոխնախարարը:

Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սիսիան Պօղոսեանն էլ տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա ինն ամիսների ընթացքում Հայաստան է այցելել 1 մլն 240 հազար զբոսաշրջիկ, որի մոտ 46 տոկոսը՝ Ռուսաստանից: 135 հազար զբոսաշրջիկ Հայաստան է եկել միայն օգոստոսին, սեպտեմբերին նրանց թիվը կազմել է մոտ 97 հազար:

«Հուլիս-օգոստոս ամիսներին հյուրանոցները գերբեռնված են եղել, սակայն տարվա մնացած ամիսներին դրանք թերբեռնված են լինում»,-  ասել է Սիսիան Պօղոսեանը:

Պատգամավորները նկատել են, որ Հայաստանում, մասնավորապես, Երեւանում, հյուրանոցների պակասը, ինչպես նաեւ դրանց սենյակների չհիմնավորված բարձր գները բացասաբար են ազդում զբոսաշրջության ոլորտի զարգացման վրա:

Միգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը հայտնել է, որ կառույցը հունվարից մինչեւ հոկտեմբերի 14-ը ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիներից ստացել է 4.200 դիմում. դիմողների 99 տոկոսը ՌԴ քաղաքացիներ են: 1.300 դիմում ստացվել է մեր երկրում աշխատելու իրավունք ունեցող քաղաքացիների ընտանիքների անդամներից:

Պատգամավորները գերատեսչությունների պատասխանատուներին հորդորել են սոցիալական գովազդի միջոցով տարածել տեղեկատվություն, որի միջոցով Հայաստան ժամանած անձինք կծանոթանան թե՛ իրենց իրավունքներին, թե՛ պարտականություններին:


26.06.2024
Հայկական հնագույն պատմամշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը մշակութային ողբերգություն է, միջազգային օրենքի, մարդու իրավունքների կոպտագույն խախտում. Հայկ Մամիջանյան
Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանում ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը: «Հարգելի՛ գործընկերներ, Ես կցանկանայի լրացնել Հարավային Կովկասին վերաբերող հատվածում զեկուցողի կողմից ներկայացված փաստերը, քանի որ հայկական հարուստ ու...

26.06.2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկեւիչսի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Լատվիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում հունիսի 26-ին հանդիպել է նախագահ Էդգարս Ռինկեւիչսի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր՝ սկսած տարածաշրջանային ընթացիկ մարտահրավեր...

26.06.2024
Պատերազմների ժամանակ պատմամշակութային հուշարձանների ավերումը մեկ նպատակ ունի` ազգային, մշակութային ինքնության ոչնչացում. Սոնա Ղազարյան
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը զեկույցով հանդես է եկել Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանում: Իր զեկույցում պատգամավորն ասել է. «Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Եվգենյա Կրավչուկին զեկույցի համար: Այս զեկույցը քննարկվել է մեր հանձնաժողովում տարբեր ձեւաչափերով եւ...

26.06.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Լատվիայի Սեյմի խոսնակ Դաիգա Միերինյայի հետ
Լատվիայի Հանրապետության Սեյմի խոսնակ Դաիգա Միերինյայի հրավերով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Ռիգայում է: Պատվիրակությունը, որի կազմում են նաեւ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը, անդամներ Էդուարդ Աղաջանյանը եւ Մարի...

26.06.2024
Նախատեսվում է ձեւավորել ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների
Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է ձեւավորել ուսանողական կամավոր ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների: Պատգամավորի խոսքով նախաձեռնության գաղափարն առաջացել է հանձնաժողովի եւ պաշտպանական գե...