Տպել
19.10.2022
Քննարկվել են էկոնոմիկայի ոլորտին առնչվող նախագծեր
1 / 2

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` հոկտեմբերի 19-ի նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել մի շարք նախագծեր:

««Ստանդարտացման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծով  առաջարկվում է գործող օրենքը լրացնել «հիմնադրական ազգային ստանդարտ», «այլ պետության ազգային ստանդարտ», «ստանդարտացման տեխնիկական խորհուրդ» հասկացություններով, ինչպես նաեւ վերախմբագրել, լրամշակել օրենքում առկա «ստանդարտացման ամենամյա ծրագիր», «տեխնիկական պայմաններ» հասկացությունները, վերանայել ստանդարտացման նպատակները եւ սկզբունքները, ստանդարտացման ազգային մարմնի, կառավարման խորհրդի գործառույթները սահմանող հոդվածները:

Նախագծով սահմանվել է նաեւ Ստանդարտացման ազգային մարմնում տեխնիկական պայմանների եւ դրանց փոփոխությունների փաստաթղթային փորձաքննության եւ հաշվառման պարտադիր պահանջ:

Վերանայվել եւ ավելի ընդգրկուն է դարձել ստանդարտացման փաստաթղթերի կիրառման շրջանակը` հաշվի առնելով ներկայումս մի շարք տեխնիկական կանոնակարգերի` ըստ բովանդակության վերանայման եւ ոչ տեխնիկական կանոնակարգեր սահմանելու, նորմատիվ իրավական ակտերով հաստատելու անհրաժեշտությունը:

Նախագծի ընդունումով, ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, կլուծվեն ներկայումս առաջացած որոշակի խնդիրներ:

Առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է խմբագրական եւ տեխնիկական առաջարկներ, որոնք ընդունվել են:

««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է վերացնել պետական ռեգիստրի գործակալության կողմից գրանցվող հարկ վճարողի հարկման համակարգի մասին նշման իրավասություն վերապահող նորմը` հաշվի առնելով ժամանակի ընթացքում այդ նորմի պրակտիկ նշանակության վերացման ու որոշակի հիմնահարցերի առաջացման հանգամանքները:

Ըստ Էկոնոմիկայի նախարարի` նախագծի ընդունմամբ կվերանա բիզնես գրանցելիս հարկման համակարգ ընտրելու հետ կապված տեխնիկական անհստակությունը:

Վահան Քերոբյանի ներկայացմամբ հանձնաժողովականները քննարկել են  նաեւ ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որով առաջարկվում է սերմերի եւ տնկանյութի հավաստագրման համար սահմանել պետական տուրք` հաշվի առնելով այն հանգամանքը, որ սերմերի եւ տնկանյութի հավաստագրի տրամադրումը, բացի դաշտային հետազոտություններից, ենթադրում է նաեւ փաստաթղթային վերլուծություններ եւ սերմերի ու տնկանյութի լաբորատոր հետազոտություններ: Առաջարկվող պետական տուրքից գոյացող միջոցները պետք է ապահովեն սերմերի ու տնկանյութի հիվանդությունների բացահայտման նպատակով իրականացվող լաբորատոր փորձաքննությունների համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները: Պետական տուրքի չափը սահմանվել է 5.000 դրամ:

Առաջին ընթերցումից հետո առաջարկություններ չեն ներկայացվել:

Քննարկման արդյունքում օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն:
 
 


16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...