Տպել
19.10.2022
Հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք նախագծեր
1 / 6

Ըստ նախագծի` պետք է ապահովվի ժամանած ուղեւորի պատշաճ խնամք փոխադրողի կողմից: ««Ավիացիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթն ուղղված է Չիկագոյի կոնվենցիայի «Ընթացակարգերի պարզեցում» թիվ 9 հավելվածով սահմանված փոխադրողի պատասխանտվությանը վերաբերվող ստանդարտների պահանջների ամրագրմանը եւ հստակեցմանը, ինչի կապակցությամբ առաջարկվում է սահմանել պատասխանատվության պահանջներ` փոխադրողի կողմից իրականացվող չվերթով կեղծ ճամփորդական փաստաթղթերով, միջազգային բժշկասանիտարական կանոնների եւ դրանց հետ կապված դրույթների պահանջների խախտումով փոխադրման ընդունման, ինչպես նաեւ օդանավակայանում ինքնաթիռից դուրս գալու պահից մինչեւ երկրի պետական սահմանի հատման ժամանակահատվածն ուղեւորների անվտանգության ապահովման ու խնամքի համար:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշել է, որ պահանջները չկատարելու դեպքում նախատեսվել է տուգանքի նշանակում, որը, ըստ նրա, կնպաստի ավիաընկերության կողմից ուղեւորների առջեւ միջազգային ստանդարտներով սահմանված պատասխանատվության պատշաճ կատարմանը:

Փոխնախարարը տեղեկացրել է նաեւ, որ ԱԺ փորձագիտական եւ վերլուծական վարչության տեխնիկական բնույթի առաջարկներն ընդունվել են:

««Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերի փաթեթով հարկային եւ մաքսային մարմինների օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնները կհամալրվեն համապատասխանաբար հարկային եւ մաքսային մարմինների ղեկավարների սահմանած կարգով եւ պայմաններով անցկացվող մրցույթի արդյունքների հիման վրա:

Օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնների համալրման նպատակով անցկացվող մրցույթը պարտադիր պետք է ներառի նաեւ բարեվարքությանը վերաբերող բաղադրիչ:

ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը նշել է, որ նախագծերի փաթեթի ընդունմամբ հարկային (մաքսային) մարմնի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնների համալրումը կիրականացվի միատեսակ ընթացակարգով` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի սահմանած կարգով եւ պայմաններով անցկացվող մրցույթի արդյունքների հիման վրա:

««Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է օրենքով ամրագրել ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում Կառավարության ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելու լիազորությունը` ապահովելով նաեւ իրավական որոշակիության սկզբունքը:

ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Խաչատուր Խաչիկյանի հավաստմամբ` առաջին ընթերցումից հետո նախագծում որեւէ փոփոխություն չի կատարվել:

Նշենք, որ հեղինակների առաջարկությամբ մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է մի շարք օրինագծերի քննարկումը:

Քննարկման արդյունքում բոլոր օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն:

Օրենսդրական նախաձեռնությունները երկրորդ ընթերցմամբ քննարկվել են ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 19-ի նիստում: 


17.07.2024
Հակոբ Արշակյանի ելույթը ՄԱԿ-ի կայուն զարգացմանը նվիրված բարձր մակարդակի քաղաքական ֆորումի խորհրդարանական ֆորումում
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մասնակցել է Կայուն զարգացմանը նվիրված 2024 թվականի Բարձր մակարդակի քաղաքական ֆորումին: ԱԺ նախագահի տեղակալը ելույթ է ունեցել ֆորումի շրջանակում: «Տիկի՛ն նախագահ, Գործընկեր պատգամավորնե՛ր, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ինձ համար պատիվ է ելույթ ունենալ այս հարգարժան լսա...

17.07.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը զրուցակցին շնորհավորել է Իրանում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունները բար...