Տպել
19.10.2022
Պետական գույքի կառավարման կոմիտեն կիրականացնի ոչ միայն պետական սեփականություն հանդիսացող գույքի, այլեւ չկառուցապատված հողամասերի կառավարում. առաջարկը քննարկվել է գլխադասային հանձնաժողովում
1 / 5

Նախագծերի ընդունմամբ կկանոնակարգվեն պետական սեփականություն հանդիսացող կառուցապատված հողամասերի օտարման բնագավառում առաջացող իրավահարաբերությունները, հնարավորություն կընձեռվի լրացուցիչ դրամական մուտքեր ապահովել ՀՀ պետական բյուջե:

«ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 19-ի նիստում ներկայացրել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը:

Հիմնական զեկուցողի խոսքով առաջարկվում է թույլ տալ Կառավարությանը՝ ի դեմս Պետական գույքի կառավարման կոմիտեի իրականացնել ոչ միայն պետական սեփականություն հանդիսացող գույքի կառավարում, այլեւ չկառուցապատված ՀՀ սեփականություն հանդիսացող հողամասերի տնօրինում եւ օտարում: Առնակ Ավետիսյանը նշել է, որ գործող կարգավորումներով հողերի օտարումը, այդ թվում՝ պետական սեփականություն հանդիսացող հողերի, վերապահված է համայնքներին, որը կատարվում է համայնքների ավագանու որոշմամբ՝ աճուրդի միջոցով եւ օրենքով սահմանված այլ եղանակներով, ինչի արդյունքում բազմաթիվ խոչընդոտներ են ի հայտ գալիս հողերի օտարման, ներդրումային ծրագրերի իրականացման, պետական բյուջեի համալրման գործընթացներում:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:


16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...