Տպել
21.10.2022
Ներկայացվել են Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները. ԱԺ պատգամավորները Սանկտ Պետերբուրգում են
1 / 7

Հոկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացել են ՀԱՊԿ ԽՎ միջոցառումներ: Արմեն Խաչատրյանը մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդին կից անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության եւ անվտանգության կոմիտեների հանձնաժողովների նախագահների համակարգող խորհրդակցությանը, Հովիկ Աղազարյանը՝ ՀԱՊԿ ԽՎ սոցիալ-տնտեսական եւ իրավական հարցերի, իսկ Միքայել Թումասյանը՝ Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովների նիստերին: 

Արմեն Խաչատրյանը, ի թիվս այլ ուղղությունների, ներկաներին փոխանցել է տվյալներ սեպտեմբերի 13-ից Հայաստանի ինքնիշխան տարածքների դեմ սկսված ադրբեջանական ագրեսիվ գործողությունների վերաբերյալ ու փաստել, որ ռազմաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում բնութագրվում է հակամարտությունների բարձր ռիսկայնությամբ եւ Ադրբեջանի ցուցադրական ակտիվությամբ, որն իրականացվում է Թուրքիայի բացարձակ աջակցությամբ:

Քննարկվել են անդամ պետությունների անվտանգային հարցերն ու դիտարկվել անվտանգային խնդիրներին համատեղ հակազդելու հնարավոր միջոցները: