Տպել
21.10.2022
Հատուկ ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողները պետական միջոցների հաշվին կապահովվեն դասագրքերով. հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծերին
1 / 2

Օրենքն ընդունելու դեպքում կստեղծվեն իրավական հիմքեր, ինչի արդյունքում հատուկ ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների բոլոր դասարանների սովորողները պետական միջոցների հաշվին կապահովվեն դասագրքերով եւ ուսումնառության համար անհրաժեշտ այլ նյութերով, ինչպես նաեւ նախադպրոցական, նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում` հաշմանդամություն ունեցող անձանց կրթության կազմակերպման գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով պետական բյուջեի միջոցներից նպատակային ֆինանսավորում ստանալու համար:

Պատգամավոր Զարուհի Բաթոյանի հեղինակած ««Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 21-ի նիստում:

Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում բովանդակային փոփոխություններ չեն կատարվել: Նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:

Երկրորդ ընթերցմամբ է քննարկվել նաեւ Զարուհի Բաթոյանի հեղինակած ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Օրենքի ընդունման արդյունքում կստեղծվեն իրավական հիմքեր՝ ընդլայնելու հայերեն ժեստերի լեզվով եւ (կամ) ենթագրերով հեռարձակվող տեսալսողական հաղորդումների ծավալը, լրացուցիչ պարտավորություններ կսահմանվեն հանրային հեռարձակողների համար, օրենքով կսահմանվի «ժեստերի լեզու» հասկացությունը:

Այս նախագիծը եւս առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո բովանդակային փոփոխության չի ենթարկվել:

Նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Օրենսդրական նախաձեռնությունները կքննարկվեն ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում:


08.08.2024
Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի մարզում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Վայոց ձորի մարզ կատարած աշխատանքային այցը մեկնարկել է Նորավանքի վանական համալիրից, որտեղ ԱԺ նախագահին դիմավորել է մարզի հոգեւոր թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը: Դրանից հետո Ալեն Սիմոնյանն այցելել է Ջերմուկ, հանդիպել տեղի բնակիչներին, այնուհետե...