Տպել
24.10.2022
Անընդունելի է համարվել ադրբեջանական ագրեսիան ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ. Արթուր Հովհաննիսյանը եւ Հռիփսիմե Գրիգորյանը հանդիպել են իտալացի վերլուծաբանների, քաղաքագետների եւ ԶԼՄ ներկայացուցիչների հետ
1 / 9

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը եւ խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը հոկտեմբերի 24-ին հյուրընկալել են Իտալիայից ժամանած ԶԼՄ ներկայացուցիչների, վերլուծաբանների եւ քաղաքագետների:

Խմբի՝ մեր երկիր այցի նպատակն է ծանոթանալ տարածաշրջանային զարգացումներին, մասնավորապես, Հայաստանի, Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին եւ իտալալեզու տարբեր հարթակներում ներկայացնել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող իրավիճակն ու քաղաքական գործընթացները:

Հայ խորհրդարանականները հյուրերին են փոխանցել մանրամասն տեղեկություններ ներկա իրավիճակի վերաբերյալ: Պատգամավորներն անընդունելի են համարել ադրբեջանական ագրեսիան ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ եւ կարեւորել միջազգային հասցեական արձագանքն այդ հարցում: Կարեւորվել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների եւ պահվող այլ անձանց անհապաղ վերադարձը:

Ներկայացվել են նաեւ Հայաստանի արտաքին քաղաքական դիրքորոշումները համաշխարհային եւ տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ: Քննարկվել են տարածաշրջանի անվտանգային խնդիրներն ու մարտահրավերները:


24.10.2022
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 27 հարց
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ հոկտեմբերի 24-ին կայացել է ԱԺ խորհրդի նիստը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու եւ հոկտեմբերի 25-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է նաեւ հերթական նիստերի...