Ըստ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանի՝ «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է պետական սեփականություն համարվող հողամասերի մասնավորեցման եւ օտարման բնագավառում լիազորված մարմնի գործառույթների հստակեցման անհրաժեշտությամբ:
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը նշել է, որ ներկայումս Երեւան քաղաքում հողի օտարումն իրականացնում է համայնքը, ինչն էլ լրացուցիչ վարչարարության առիթ է հանդիսանում: Բացի դրանից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հողերի օտարման գործընթացն իրականացվում է տարբեր մարմինների կողմից, չի կարող ապահովվել գործընթացի իրականացման եւ վերահսկման միասնական արդյունավետ համակարգի աշխատանքը, ուստի, առաջարկվում է վերոնշյալ գործընթացների իրականացումը վերապահել Պետական գույքի կառավարման կոմիտեին:
Հիմնական զեկուցողը նշել է նաեւ, որ նախագծերի փաթեթի ընդունմամբ կկանոնակարգվեն պետական սեփականություն հանդիսացող կառուցապատված հողամասերի օտարման բնագավառում առաջացող իրավահարաբերությունները, ինչպես նաեւ հնարավորություն կընձեռվի լրացուցիչ դրամական մուտքեր ապահովել ՀՀ պետական բյուջե:
Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արեն Մկրտչյանը:
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողով. ուղիղ հեռարձակում
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ուղիղ հեռարձակումը: Համաժողովի անգլերեն տարբերակը` այստեղ: ...