Տպել
07.04.2006
«Մեր հարաբերությունները պետք է ուղղված լինեն ապագային»

Ապրիլի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հարավային Կովկասում ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պիտեր Սեմնեբիի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեց Եվրամիության եւ Հայաստանին առնչվող հարցերի լայն շրջանակ` Եվրամիության եւ Հայաստանի Հանրապետության փոխհարաբերություններին, Հայաստանում ժողովրդավարության զարգացմանն ու քաղաքացիական հասարակությանն աջակցության, նախընտրական ու ընտրական գործընթացների կազմակերպմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, սահմանադրության փոփոխություններից հետո կատարվող օրենսդրական փոփոխություններին առնչվող: Երկուստեք կարեւորվեց առաջիկա համապետական ընտրություններիժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացումը:

Դեսպան Պիտեր Սեմնեբին ԱԺ նախագահին ներկայացրեց իր տեսակետները Եվրամիության հետ փոխհարաբերությունների մասին` նշելով, որ Եվրամիությունը նպատակ ունի զարգացնել հարաբերությունները Հարավային Կովկասի ու Հայաստանի հետ եւ նպաստել ժողովրդավարության խորացմանը, որը առաջընթացի հիմք է հանդիսանում: Նա նշեց նաեւ իր մանդատի լիազորությունների մասին, որոնց շրջանակներում ծավալելու է հատուկ ներկայացուցչի առաքելությունը:

Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը հյուրի խնդրանքով հանգամանալից տեղեկություններ հաղորդեց նշված խնդիրների շուրջ` ընդգծելով Եվրամիություն-Հայաստան փոխհարաբերություններր կարեւորությունը ժողովրդավարության խորացման ու զարգացման առումով, կարեւորվեց նաեւ տարածաշրջանային խաղաղության հաստատումն ու հակամարտությունների խաղաղ կարգավորումը, որտեղ եւս մեծ է ԵՄ-ի դերը: Նշվեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումների մասին, որը օրենսդրական լավ հիմքեր է ստեղծում ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացման համար, որոնց կարեւորությունը շատ մեծ է Հայաստանի ապագայի առումով:

Հանդիպման ընթացքում անդրադարձներ եղան նաեւ այլ հարցերի:


07.04.2006
ՉԺՀ պաշտոնական այցի հրավեր
Ապրիլի 7-ին ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հայաստանում ՉԺՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ցզո Սյուելյանին:Դեսպանը խորհրդարանի նախագահին փոխանցեց ՉԺՀ ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի նախագահի հրավերը`  աշնանը պաշտոնական այցով Չինաստան այցելելու: Այցի նպատակն է` ամրապնդել Հ...