Տնտեսական ներուժի ավելացմանն ուղղված՝ Կառավարության հնգամյա ծրագրի նպատակային թիրախների ներքո 2023 թ. համար եւս նախանշվել է տնտեսական աճի 7 տոկոս մակարդակ: Տնտեսական նախանշված աճի պայմաններում 2023 թ. պետական բյուջեի ծրագիրն ընդհանուր առմամբ նպատակադրում է հարկերի՝ ՀՆԱ-ում ավելի դանդաղ աճ, սակայն կապիտալ ծախսերի աճի եւ պարտքի կրճատման տեմպերի արագացում. արդյունքում համախառն պահանջարկի վրա բյուջեի վարքագիծը 2023 թ. կունենա չեզոք ազդեցություն: Այս մասին ասել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2023 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի եզրակացությունը, ինչպես նաեւ ՀՀ կենտրոնական բանկի 2023 թ. վարչական ծախսերն ու կապիտալ ներդրումները:
Մարտին Գալստյանը նշել է, որ 2023 թ. համար նախանշված բարձր տնտեսական աճի հիմքում ընկած է արտադրողականության եւ մրցակցության աճի ապահովման համար անհրաժեշտ առանցքային ներդրումների, այդ թվում՝ պետական ներդրումների մասնաբաժնի էական մեծացումը եւ արտահանման աճի համար կայուն հիմքերի ձեւավորումը:
«Տնտեսական աճի ապահովումը զգալիորեն կախված կլինի Կառավարության կողմից ենթակառուցվածքներում խոշոր պետական ներդրումների՝ սահմանված ժամկետներում եւ ծրագրավորված համամասնություններով իրականացումից, ինչպես նաեւ ծրագրով նախատեսված ներդրումների խրախուսման եւ արտահանման խթանման ուղղության միջոցառումների ամբողջական կատարումից»,-ասել է ԿԲ նախագահը: Նա հավելել է, որ 2023 թ. եւս հարկաբյուջետային քաղաքականությունը կշարունակի սահուն կոնսոլիդացիայի իրականացումը` նպաստելով պարտքի բեռի նվազեցմանը՝ միաժամանակ այն համադրելով տնտեսական աճի խթանմանն ուղղված պետական ներդրումների էական մեծացման քաղաքականության հետ:
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը հետաքրքրվել է՝ որքա՞ն է Կենտրոնական բանկը հաջորդ տարի Հայաստանում կանխատեսում տնտեսական աճը: «Կենտրոնական բանկն այս տարվա համար 12,9 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում, իսկ մյուս տարվա համար կանխատեսում ենք 4,5 տոկոս: Մյուս տարի տնտեսական աճի ցուցանիշը կլինի ավելի ցածր, քան Կառավարության կողմից կանխատեսված 7 տոկոսն է. մենք ակնկալում ենք 4,5 տոկոսի շրջանակում, որովհետեւ այս տարվա աճն է բավականին բարձր եղել»,- ասել է Մարտին Գալստյանը:
Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձել է բյուջետային հայտի ուսումնասիրման գործընթացին, պալատի գործունեության մեթոդաբանությանը եւ 2023 թ. պետական բյուջեի նախագծի հիմնական արդյունքային եւ ֆինանսական ցուցանիշներին, ինչպես նաեւ իրավական դաշտի բարելավման, պալատի գույքային պայմանների բարելավման ու մարդկային ռեսուրսների կառավարման խնդիրներին:
Նշվել է, որ գործող մեթոդաբանության եւ միջազգայնորեն ընդունված մոտեցումների համատեքստում եզրակացությունը համարվում է վստահելի, երբ կարծիքը տրվում է՝ ապահովելով ընդհանուր գումարի 90 տոկոսից ոչ պակաս ծածկույթի հաշվեքննություն: Նախատեսվում է 2023 թ. իրականացնել 55 հաշվեքննություն. ծրագրի առաջին մասով նախատեսվում է 40, իսկ երկրորդ մասով՝ 15 հաշվեքննության իրականացում:
Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ արդյունքային ցուցանիշներն արձանագրելու համար նախատեսվում է շուրջ մեկ միլիարդ 60 միլիոն դրամ օգտագործել, որի շուրջ 86 տոկոսը՝ 907 մլն դրամը, կօգտագործվի աշխատանքի վարձատրության համար: Գնումների համար կնախատեսվի շուրջ 130 մլն դրամ, իսկ մնացածն օրենքով նախատեսված Հաշվեքննիչ պալատի պահուստային ֆոնդն է՝ շուրջ 19 մլն դրամ:
ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել են «ՀՀ 2023 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումները
Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Անդրանիկ Քոչարյանի եւ Գեւորգ Պապոյանի նախագահությամբ հոկտեմբերի 31-ին քննարկվել են «ՀՀ 2023 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված Արտակարգ իրավիճակն...
2023 թ. պետբյուջեի նախագծով կապիտալ ծախսերը 1,5 տոկոսով կավելանան. մեկնարկել են «ՀՀ 2023 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները
Ինչպես նախորդ տարվա բյուջեի նախագծում, այս տարի եւս նախագիծը կազմվել է այն սկզբունքով, որ պետք է առաջին հերթին երաշխավորվի մակրոտնտեսական կայունություն: Դա նշանակում է, որ մենք պետք է էականորեն, ինչպես եւ Կառավարության գործունեության ծրագիրն է նախատեսում, ավելացնենք սեփական եկամուտները, մասնավորապես...
Բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակում
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ.պետական բյուջեի նախագծի քննարկման ուղիղ հեռարձակում:...
Ալեն Սիմոնյանն ընդունել է Էրին Էլիզաբեթ ՄըՔիի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի եւ Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին Էլիզաբեթ ՄըՔիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են խորհրդարան-գործակալություն համագործակցության շարունակականությանն առնչվող հարցեր: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Ամերիկայի Միա...
Բարձր ենք գնահատում Ձեր հայանպաստ եւ կարեւոր գործունեությունը. Ալեն Սիմոնյանն ընդունել է Կարո Փայլանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծ ուշադրությամբ է հետեւում նրա հայանպաստ եւ կարեւոր գործունեությանը: «Անչափ կարեւոր է, որ Ձեր ուշադրության կենտրոնում եք պահում Թո...
Բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակում
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ուղիղ հեռարձակումը:...