Տպել
04.11.2022
Նվազագույն կենսաթոշակը 2023 թ. հուլիսից կհասնի 36 հազար դրամի. ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար
1 / 15

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության գծով իրականացվող ծրագրերի ֆինանսավորման համար 2023 թ. ֆինանսական փաստաթղթով նախատեսված է հատկացնել 648 մլրդ 453,5 մլն դրամ: 2022 թ. ճշտված բյուջեով նախատեսվում էր, որ այս տարվա ընթացքում պետք է ֆինանսավորվեն 589 մլրդ 860 մլն դրամի ծրագրեր, իսկ 2021 թ. փաստացի ծախսերը կազմել են 619 մլրդ 786,1 մլն դրամ: ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացնելով գալիք տարվա ֆինանսական հատկացումները՝ նշել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

2022 թ. համեմատ 2023 թ. հատկացումներն աճել են 11,9 տոկոսով կամ 68,7 մլրդ դրամով. այս մասին հայտնել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

2023 թ. հունվարի մեկից նվազագույն աշխատավարձը 68,000 դրամից նախատեսվում է դարձնել 75,000 դրամ:

«Ժողովրդագրական վիճակի բարելավում» ծրագրով նախատեսվել է 51 մլրդ 296 մլն 177 հազար դրամ, ինչը 2022 թ. համեմատ ավելի է 63,2 տոկոսով: 2023 թ. էականորեն կավելանան մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի գծով ծախսերը: 2023 թ. համար այս միջոցառման գծով ծախսերը կանխատեսվում են 20 մլրդ 350 մլն դրամի չափով:

2023 թ. հունվարի մեկից հետո ծնված երեխաների համար մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ կնշանակվի բոլոր մայրերին՝ անկախ հաշվառման բնակության վայրից: Արդյունքում՝ շահառուների թիվը կավելանա՝ չաշխատող քաղաքաբնակ, ինչպես նաեւ վարձու աշխատող, բայց խնամքի արձակուրդում չգտնվող մայրերի հաշվին: Խնամքի արձակուրդում գտնվող ծնողի դեպքում նպաստի չափը հաշվարկվելու է նվազագույն աշխատավարձի նկատմամբ Կառավարության սահմանած տոկոսից, իսկ չաշխատող կամ վարձու աշխատող հանդիսացող, բայց խնամքի արձակուրդում չգտնվող մայրերի դեպքում` խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար սահմանված գումարի 85 տոկոսը չգերազանցող չափով: Գյուղաբնակ եւ միաժամանակ խնամքի արձակուրդում գտնվող ծնողին խնամքի նպաստը կվճարվի նշված երկու գումարների հանրագումարի չափով: Նպաստի չափը 2023 թ. հունվարից կսահմանվի 37,500 դրամ՝ 2023 թ. հունվարի մեկից հետո ծնված երեխաների աշխատող եւ խնամքի արձակուրդում գտնվողների համար, իսկ մյուս դեպքում՝ 31,600 դրամ՝ ներկայիս 28,600-ի փոխարեն: Գյուղաբնակ աշխատող եւ խնամքի արձակուրդում գտնվող ծնողը կստանա 69,100 դրամ, իսկ մինչ 2023 թ. ծնվածների մասով՝ 63,200 դրամ:

2023 թ. պահպանվելու են 2022 թ. համար սահմանված երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերը: Նորածինների ծննդյան կապակցությամբ տրվող միանվագ նպաստի համար կհատկացվի 19 մլրդ 897 մլն դրամ:

Բազմազավակ եւ երիտասարդ ընտանիքների բնակարանային ապահովությանն աջակցելու նպատակով շահառու ընտանիքներին պետական աջակցություն է տրամադրվում հիպոտեկային վարկերի մարման համար: Այս նպատակով ծախսերը կանխատեսվել են 1 մլրդ 290 մլն դրամի չափով: 2022 թ. ընթացքում ծրագրի շրջանակում աջակցություն է ստացել ավելի քան 2300 ընտանիք:

Խնամքի ծառայություններ 18 տարեկանից բարձր տարիքի անձանց ծրագրի իրականացման համար նախատեսվում է 3,763.4 մլն դրամ, որի շրջանակում շուրջօրյա խնամքի տրամադրման ծառայություններ են տրամադրվելու 1260, տնային պայմաններում խնամքի ծառայություններ (այդ թվում՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց եւս)՝ 1250, ցերեկային կենտրոններում խնամքի եւ բարեգործական ճաշարաններում սննդի տրամադրման համար՝ 1200, անօթեւան մարդկանց ժամանակավոր կացարանում՝ 100 շահառուի:

Զբաղվածության ծրագրի համար նախատեսվել է հատկացնել 1,601.9 մլն դրամ, որի շրջանակում կիրականացվի զբաղվածության 8 պետական ծրագիր: Զբաղվածության պետական ծրագրերում նախատեսվում է ընդգրկել 5215 շահառու, ընդ որում 2900-ը` ժամանակավոր բնույթ ունեցող՝ սեզոնային եւ վարձատրվող հասարակական աշխատանքներում:

Նախարարը տեղեկացրել է, որ նախարարության մշակած զբաղվածության 5 նոր ծրագրերը քննարկման փուլում են:

Բնակարանային ապահովման ծրագրի համար նախատեսվում է 3,835.1 մլն դրամ: 2023 թ. նախատեսվում է իրականացնել «ԱՀ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը» նոր միջոցառումը, որը հնարավորություն կտա տեղահանված ընտանիքներին ձեռք բերել բնակելի անշարժ գույք կամ կառուցել անհատական բնակելի տուն, որի համար կտրամադրվի 2 մլրդ դրամ: Հոկտեմբերին Կառավարությունը վերանայել է որոշումը, ըստ որի՝ եթե տեղահանված ընտանիքն անշարժ գույք ձեռք բերի կամ կառուցի ՀՀ սահմանամերձ գյուղական բնակավայրում, ապա կստանա լրացուցիչ աջակցություն, մասնավորապես, կտրամադրվի հանրագումարային մինչեւ 14 մլն դրամ, իսկ կառուցապատման դեպքում՝ հանրագումարային մինչեւ 16 մլն դրամ՝ հիպոտեկային վարկի մայր գումարի մարման համար: Տոսոկոսագումարների մարման համար կնախատեսվի հանրագումարային մինչեւ 13 տոկոս:

Կենսաթոշակային ապահովություն ծրագրի գծով նախատեսվում է հատկացնել 422,304.8 մլն դրամ: Կանխատեսումներում հիմք են ընդունվել հետեւյալ ցուցանիշները՝ նվազագույն կենսաթոշակի չափը՝ 31 հազար 600 դրամ՝ մինչեւ 2022 թ. սեպտեմբերի 1-ը գործող 28 հազար 600 դրամի փոխարեն: Իսկ 2023 թ. հուլիսից նախատեսվում է նվազագույն կենսաթոշակը հասցնել 36 հազար դրամի: Աշխատանքային կենսաթոշակը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 21 հազար դրամ՝ 18 հազար դրամի փոխարեն: Իսկ 2022 թ. հուլիսից նախատեսվում է հիմնական կենսաթոշակի չափը հասցնել 36 հազար դրամի՝ աշխատանքային ստաժի 1 տարվա արժեքը 2022 թ. հուլիսից սահմանելով 525 դրամ՝ ներկայիս 500 դրամի փոխարեն:

Ներդրվելու է անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգ, որը հնարավորություն կտա հաշմանդամությունը սահմանել՝ հաշվի առնելով անձի ֆունկցիոնալության սահմանափակումը եւ ոչ բացառապես առողջական վիճակը:

Պատգամավորները հարցադրումներում անդրադարձել են զբաղվածության ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունավետությանը, ժողովրդագրական ու ծնելիության խթանմանն ուղղված, երեխաների եւ կանանց իրավունքներին, հաշմանդամություն ունեցող անձանց աջակցությանը վերաբերող ծրագրերին, անօթեւան անձանց համար կացարանների խնդրին եւ այլն:

Նախարարի խոսքով ժողովրդագրության քաղաքականության պատասխանատուն միայն նախարարությունը չէ, ուստի ընդունվող փաստաթուղթը կլինի ՀՀ կառավարության ժողովրդագրության քաղաքականության արդյունք: Հանրապետությունում կան 49 միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ, որոնք քաղաքացիների սոցիալական խնդիրներին արձագանքող առաջնային մարմիններն են:

Անօթեւանների խնամքի հարցում անբարեխիղճ ծառայություններից խուսափելու նպատակով պատգամավոր Զարուհի Բաթոյանը կարծիք է հայտնել, որ քանի դեռ դաշտում գործող գոնե երկու կազմակերպություն չունենք, առավել նպատակահարմար կլինի այս ծառայությունը կա՛մ պատվիրակել, կա՛մ գործի համայնքի ներքո:

Ի պատասխան՝ Նարեկ Մկրտչյանը նշել է, որ այս պահին քննարկվում են մի շարք տարբերակներ անօթեւանների խնամքի ապահովման գործընթացի պատշաճ կազմակերպման ուղղությամբ:

Նարեկ Մկրտչյանը նշել է, որ զբաղվածության ծրագրերի մասով ռազմավարական մոտեցում չկա. անհրաժեշտ է հստակ ռազմավարական ծրագիր: «Մենք փորձում ենք այդ ծրագրերը վերանայել: 2023 թ. համար ավելի միասնական զբաղվածության ծրագրեր ենք փորձում ունենալ: Դրան զուգահեռ, իհարկե, կան գործող ծրագրեր»,- նշել է նախարարը:

Հարցուպատասխանի ընթացքում նախարարն ու փոխնախարարները մանրամասն տեղեկություններ են հաղորդել սոցիալական փաթեթների շահառուների շրջանակի ընդլայնման, ցերեկային խնամքի կենտրոնների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման, ավանդների համար նախատեսված դրամական միջոցների նվազեցման, զբաղվածության ոլորտում տեղեկատվական հարթակի ստեղծման, պատերազմական եւ ռազմական գործողությունների հետեւանքով վիրավորված անձանց պրոթեզավորման գործընթացի եւ նրանց աջակցության ծրագրի վերաբերյալ:

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը կարեւորել է աշխատանքային ստաժին առնչվող որոշումը՝ կարծիք հայտնելով, որ չի կարելի աշխատանքի առաջին տարին շատ ավելի բարձր գնահատել եւ մարդուն չխրախուսել հետագա տարիների համար: Ըստ նրա՝ այդ հանգամանքը չի մոտիվացնում քաղաքացուն աշխատելու 10 տարուց ավելի: «Մինչեւ 10 տարի աշխատած մարդու նվազագույն աշխատանքային ստաժը չպետք է հավասար լինի երբեւէ չաշխատած մարդու նպաստին»,-ընդգծել է հանձնաժողովի նախագահը:

Հերիքնազ Տիգրանյանը կարեւորել է նաեւ այն կարգավորումը, որով անկախ կազմակերպաիրավական ձեւից՝ հանրակրթական ծրագրեր իրականացնող բոլոր դպրոցների աշխատողները ներառվել են սոցփաթեթի շահառուների ցանկում:


12.09.2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է Միջխորհրդարանական միության նախագահին ու գլխավոր քարտուղարին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 12-ին հանդիպել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնի եւ գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ: ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել նրանց Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը Հայաստանում անցկացնելու...

12.09.2024
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան սեպտեմբերի 16-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով.   ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն - 11:00-11:20,   ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն - 11:20-11:40,   ՀՀ Ա...

12.09.2024
Այն փաստը, որ 10-րդ գլոբալ համաժողովն անցկացվում է Հայաստանում, արդեն մեծ հնարավորություններ է բացում ՀՀ-ի համար` որպես հաջողակ ժողովրդավար երկիր. Մարտին Չունգոնգ
Երեւանում ընթացող Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի շրջանակում սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի ճեպազրույցը ԶԼՄ ներկայացուցիչների համար: Մարտին Չունգոնգը գոհունակությամբ է ընդգծել այն փաստը, որ...

12.09.2024
Հասմիկ Հակոբյանը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ճեպազրույցում խոսել է համաժողովի նպատակի եւ կարեւորության մասին
Երեւանում ընթանում է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը: Միջոցառման շրջանակում ԶԼՄ ներկայացուցիչների համար ճեպազրույցով հանդես է եկել կառույցում մեր երկրի պատվիրակության անդամ, Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների ֆորումի խորհրդի անդամ ...

12.09.2024
Երեւանում մեկնարկել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը
Սեպտեմբերի 12-ին Երեւանում աշխատանքն է սկսել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների տասներորդ գլոբալ համաժողովը: Միջխորհրդարանական միության ամենամյա համաժողովը մինչեւ 45 տարեկան երիտասարդ խորհրդարանականների համար եզակի գլոբալ հարթակ է՝ հաղորդակցվելու, փորձի փոխանակման եւ միմյանց աջա...

12.09.2024
Հակոբ Արշակյանը հանդիպել է Սերբիայի խորհրդարանի նախագահի տեղակալի գլխավորած պատվիրակության հետ
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Սերբիայի Ազգային ժողովի փոխնախագահ Էդին Դերլեքի գլխավորած պատվիրակության հետ սեպտեմբերի 12-ին հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:   Հանդիպմ...

12.09.2024
Քաղաքականության մեջ երիտասարդների մուտքն ապահովելը շատ կարեւոր է. Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովում
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի բացմանը ելույթ  է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մասնավորապես նշելով. «Ողջունում եմ համաժողովի անցկացումը Հայաստանի Հանրապետությունում եւ մաղթում բարեհաջող աշխատանք: Կա մի հայեցակարգային հարց, որով ուզում եմ կ...

12.09.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի բացման արարողությանը
Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ վարչապետ, Միջխորհրդարանական միության հարգարժա՛ն նախագահ, Միջխորհրդարանական միության հարգարժա՛ն գլխավոր քարտուղար, Ձե՛րդ գերազանցություններ, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Այսօր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատմության հիշարժան օրերից մեկն է՝...

12.09.2024
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի մասնակիցներին ողջունել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը
Երեւանում սեպտեմբերի 12-ին մեկնարկել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը: Համաժողովի մասնակիցներին ողջունել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը: «Առաջին անգամ՝ որպես Միջխորհրդարանական միության նախագահ, մեծ պատիվ է դիմել այսօր ձեզ գլոբալ հա...

12.09.2024
Այստեղ ենք մեր երազանքի իրականացումը տեսնելու մի երկրում, որն առանձնանում է երիտասարդների զորացմամբ. Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ընթացքում Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը, բացման խոսքում ողջունելով ներկաներին, նշել է, որ իրականություն է դարձել իրենց 3 տարվա երազանքը: «Այսօրվա դրությամբ Հայաստանն ամենաերիտասարդ խորհրդա...

12.09.2024
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողով. ուղիղ հեռարձակում
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ուղիղ հեռարձակումը: Համաժողովի անգլերեն տարբերակը` այստեղ:     ...