Տպել
11.04.2006
Միջխորհրդարանական կապերը բնականոն զարգանում են

Ապրիլի 11-ին ՀՀ ԱԺ նախագահը Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպան Տոմաշ Կնոտհեին:

Պարոն դեսպանը ԱԺ նախագահին փոխանցեց Լեհաստան այցելելու պաշտոնական հրավեր: Հանդիպման ընթացքում կարեւորվեց հայ-լեհական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, ԵՄ նոր հարեւանության ծրագրի շրջանակներում համագործակցությունը եւ աջակցությունը Հայաստանին, երկու երկրների ռեգիոնների միջեւ կապերի հաստատումը: Քննարկվեցին նաեւ Լեհաստանի Սենատի նախագահի Հայաստան պաշտոնական այցին առնչվող հարցեր: