Տպել
15.11.2022
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Եվրոպական միության եւ ԵՄ անդամ երկրների Արեւելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացների պատվիրակությանը
1 / 3

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 15-ին ընդունել է Եվրոպական միության եւ ԵՄ անդամ երկրների Արեւելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացների պատվիրակությանը:

Կողմերը կարեւորել են Հայաստան-Եվրամիություն փոխգործակցությունը, այդ թվում` Արեւելյան գործընկերության շրջանակում: Քննարկվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կատարման ընթացքին վերաբերող հարցեր: 
  
Հյուրերի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը մանրամասներ է ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Քննարկվել են տարածաշրջանային իրավիճակին առնչվող հարցեր: